RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 00:50:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 359, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔՐՏԻՆՔԸ ՆԱԵՎ ԱՐՑՈՒՆՔ Է

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի Հայաստանում մահվան դեպքերն ավելի շատ են եղել, քան այս տարիՙ համավարակի պայմաններում: Առողջապահության ոլորտի մասնագետները պատճառը համարում են այն, որ կարանտինը կանխել է օդակաթիլային վարակների տարածման հետ կապված մահացությունները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը , անդրադառնալով կորոնավիրուսը ժխտող կարծիքներին, հորդորում է ծայրահեղ մտքեր արտահայտելիս զգույշ լինել: «Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, երբ բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաեւ արցունք է ձեւավորում հենց նույն բուժաշխատողների մոտ: Չեմ կարծում, որ կարելի է սա քննարկման առարկա դարձնել եւ ասել, որ սա թատրոն է եւ ռեանիմացիաներում այսպիսի իրավիճակ չկա, կամ հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում, կամ շտապօգնության բրիգադները գիշեր-ցերեկ չեն փորձում բոլորին հասցնել օգնությունը։ Այո, խնդիր կա, եւ պետք է դադարացնել այդ քննարկումները, թե մենք կարծես թե բնականոն կյանքով ապրում ենք, իսկ մեզ փորձում են ինչ-որ կեղծ, ֆեյք ինֆորմացիա տալ։ Խնդիրը կա, խնդիրը պահանջում է աչալուրջ լինել, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ եւ խուսափել ծայրահեղություններից»,- նկատել է Արմեն Մուրադյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ