RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 00:50:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 299, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴԱՎԱԴՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՀԿ-ն Գեյթսի եվգենի՞զմն է իրականացնում

Դեռ 2015 թվականին Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթսը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ ապագայում մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգը կլինի ոչ թե միջուկային պատերազմը, այլ վարակիչ մահաբեր վիրուսը:

Բիլլ Գեյթսը վերջերս մեղադրվում է COVID-19-ի... ստեղծման համար: YouTube-ում, Facebook-ում, Twitter-ում հրապարակված մեծաթիվ տեսանյութերում այն պնդումն է արվում, որ 64-ամյա Գեյթսը COVID-19 ստեղծողն է:

Այդ տեսության համաձայն, Բիլլ Գեյթսը վտանգավոր վիրուս է ստեղծել, որպեսզի է՛լ ավելի հարստանա պատվաստանյութի արտադրության շնորհիվ: Գոյություն ունի եւս մեկ վարկած, ըստ որի ամերիկացի գործարարը մտադրվել է նոր կորոնավիրուսի միջոցով կրճատել երկրագնդի բնակչության թիվըՙ վերացնելով թույլերին եւ քրոնիկական հիվանդություն ունեցողներին:

Վերջերս Գեյթսը քանիցս հանդես է եկել ԶԼՄ-ներում, ելույթներ ունեցել հեռուստաալիքներով, հրապարակել է լրագրային սյունակներ, որոնցում քննադատել է ԱՄՆ իշխանությունների միջոցառումները համավարակի պայմաններում: Նա, որպես կանոն, չի նշել նախագահ Թրամփի անունը, բայց ակնհայտ է, որ ներկայիս բոլոր թերացումների համար պատասխանավություն է կրում պետության ղեկավարը, տեղեկացնում է Gazeta.ru-ն: Washington Post-ի իր սյունյակում Բիլլ Գեյթսը գրել է. «Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները բաց են թողել նոր կորոնավիրուսը կանխելու հնարավորությունը»:

Anadolu գործակալության տվյալներով, մինչեւ վերջերս ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն էր: 2018-2019 թթ. Միացյալ Նահանգները ԱՀԿ-ի ֆինանսավորման նպատակով հատկացրել է 800 մլն դոլար: Հաջորդ խոշոր նվիրատուն Bill & Melinda Gates հիմնադրամն է: Ֆինանսավորման կարեւոր աղբյուներ են նաեւ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, մինչդեռ Չինաստանը կազմակերպությանը փոխանցել է 43 մլն դոլար, ինչը համադրելի է ԱՀԿ-ի ծախսերի 0,21 տոկոսի հետ, թեեւ այս տարի երկիրն ավելացնում է իր մուծումները: Ի դեպ, անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը խզում է բոլոր կապերը ԱՀԿ-ի հետ:

Կորոնավիրուսի եւ պատվաստումների գծով ամերիկացի մեդիա փորձագետ Ռաշիդ Բութարը նշում է, որ Բիլլ Գեյթսը եվգենիզմի հետեւորդ է, ինչը ենթադրում է մարդկային ցեղի բարելավում մարդկության թվի կրճատման միջոցով: Այն փաստը, որ Բիլլ Գեյթսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն նվիրատուներից է, կասկածի տեղիք է տալիս այդ կազմակերպության գործունեության անկողմնակալ լինելու առնչությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ