RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 19-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 19:50:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 398, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸՙ «ՕՊԵՐԱ ՆՅՈՒԶԻ» ՇԱՊԻԿԻՆ

Ա. Բ.

Լիտվայի օպերային թատրոնի հայազգի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի լուսանկարը զարդարում է «Օպերա նյուզ» («Օպերայի նորություններ») հանդեսի 2020 թվականի հուլիսի համարի շապիկը:

Երջանկահիշատակ երգիչ Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի երգչուհի Իրենա Միլկեւիչիուտեի դուստր Հասմիկ Գրիգորյանը Վիլնյուսի Քաղաքային օպերայի երկարամյա մենակատար է: Երկու անգամ արժանացել է Լիտվայի «Ոսկե բեմական խաչ» մրցանակին, 2005-ին Վիոլետայի դերերգի համար («Տրավիատա»), ապա 2010-ինՙ «Սուինի Թոդ» մյուզիքլում տիկին Լովիթի դերակատարման համար:

2016-ի մայիսին Հասմիկ Գրիգորյանը Լոնդոնի Միջազգային Օպերայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն նորեկ» («Երիտասարդ երգչուհի») մրցանակին: Պարգեւատրվել է նաեւ Լիտվայի Արժանյաց շքանշանով, Ասպետի խաչով (2018) եւ 2019-ին ճանաչվել է Լավագույն երգչուհի Միջազգային Օպերայի մրցանակաբաշխությունում: 2017-ին Հասմիկ Գրիգորյանը ելույթ է ունեցել Երեւանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 19-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ