RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 03-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 14:40:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 245, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նորմալ եւ ոչ նորմալ հակազդեցություններ

Պատվաստանյութի նկատմամբ սուր հակազդեցություն կարող է տեղի ունենալ հազարից կամ հարյուր հազարից մեկի դեպքումՙ նայած պատվաստանյութին, «Սպուտնիկ» ռադիոկայանին ասել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կոստինովը :

Պարզաբանելով, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ո՞ր հակազդեցությունները կարող են վտանգավոր համարվել, իմունաբանը նշել է, որ մարմնի ջերմության մինչեւ 38,5 աստիճան բարձրանալը կարելի է համարել սովորական հակազդեցություն, մինչդեռ 38,6 եւ ավելի բարձրանալը կհամարվի ուժեղ հակազդեցություն:

Ներարկում կատարելիս սրսկման տեղում կարող է առաջանալ կարմրություն, բայց դրա տրամագիծը եւ, որ գլխավորն է, պնդացումը, չպետք է 8 սանտիմետրից ավելի լինեն, ավելացրել է պրոֆեսորը:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ներկայումս Ռուսաստանում անցկացվում են Գամալեի անվան գիտահետազոտական կենտրոնում եւ ՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծված պատվաստանյութի փորձարկումները: Ավելի վաղ Մոսկվայի Ն.Ն. Բուդենկոյի անվան հիվանդանոցում փորձարկումների ենթարկված կամավորները իրենց լավ են զգում, կողմնակի ազդեցություններ չկան:

Ռուսաստանում հավաքական իմունիտետի ստեղծման համար անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի պատվաստայութի 70 միլիոն չափաբաժին, ՀՏրրՌÿ 1 հեռուստաալիքին հայտարարել է «Վեկտոր» գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 03-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ