RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1506, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՓԵԼ ԵՆՔ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻ... ԲԻԶՆԵՍԻՆ

Հուլիսի 14-ին մեր հակաօդային ուժերը «Oca AK» հրթիռային համակարգով խփեցին ադրբեջանցիների հպարտությունը հանդիսացող «Hermess 900» անօդաչու թռչող սարքը, որի առանձնահատկությունների մասին մեր ներկա համարի 7-րդ էջում մանրամասն ներկայացրել է մեր ձեռնհաս աշխատակից Վլադիմիր Դարբինյանը: Բոլոր հայերիս հրճվանքը հանդիսացած այդ սխրագործությունը (հիշո՞ւմ եքՙ «կպավ, կպավ» մեր զինվորների ուրախության աղաղակները) պարզվում է խորը հարված է հասցրել ոչ միայն ազերիներին, այլեւ զենքի նրանց գլխավոր մատակարար երկրիՙ Իսրայելի... բիզնեսին: Ցարդ անխոցելի համարվող այդ սարքը, որն արժե շուրջ 30 հազար, բացի նյութական վնասից, մեծապես վնասում է Իսրայելի վարկին:

Վստահաբար այս հանգամանքը մեծ հրճվանք է պատճառելու նաեւ բոլոր արաբական երկրների, հատկապես Լիբանանի, Սիրիայի ու Եգիպտոսի ժողովուրդներին: Հետեւաբար այս մասին պետք է արաբերեն լեզվով հաղորդագրություններ պատրաստել եւ տարածել համացանցի արաբ միլիոնավոր օգտատերերին: Սրտանց ուրախանալու են նաեւ նրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ