RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2715, Տպվել է` 370, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ա. Բ.

Անթիլիասում լոյս է տեսել Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակաբաշխութեան 100-րդ հատորըՙ լիբանանահայ թատերագիր, արձակագիր եւ բեմադրիչ Վաչէ Ատրունու «Ծերունին եւ լեռը» ընդհանուր խորագրով թատերախաղերի ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի վեց թատերգութիւններըՙ «Ծերունին եւ լեռը», «Գարնան երեք օրերը», «Խնձորի բոյրը», «Մարդը Աթլանթիսէն», «Երջանիկ օր գետափին» եւ «Պիպէր Ղազարը»:

Մինչ այս լոյս են տեսել Ատրունու «Ծառը» (2006), «Անաւարտ սկիզբ, Հնամաշ պայուսակը, Գամիշ» (2007) եւ «Մեր թաղի մարդիկ» (2017) հատորները:

Վաչէ Ատրունին ծնուել է Բէյրութում, 1949-ին: 1976-ին աւարտել է Երեւանի Գեղարուեստաթատերական ինստիտուտը բեմադրիչի մասնագիտութեամբ: Դասաւանդել է Բէյրութի Հայկազեան համալսարանում, Հիւսիսեան հայագիտական հիմնարկում եւ տարբեր դպրոցներում: Կնոջՙ դերասանուհի եւ բեմադրիչ Լանա Քոչարեան-Ատրունիի հետ Բէյրութում եւ Հալէպում ծաւալել է թատերական գործունէութիւն, ղեկավարել Շրջուն թատերախումբը, որը 1987-ին հիւրախաղերով հանդէս է եկել նաեւ Երեւանումՙ ներկայացնելով չորս բեմադրութիւն: Արժանացել է «Ժորժ Սարգիսեան» թատերական զոյգ մրցանակներին (1986), ինչպէս նաեւ «Վահրիճ եւ Վերժին Ճերեճեան» (2006), «Գէորգ Մելիտինեցի» (2007), «Ռիչըրտ եւ Թինա Գարօլան» (2017) գրական մրցանակներին: Հեղինակ է մօտ յիսուն թատերգութիւնների, որոնց զգալի մասը բեմ է բարձրացել իր իսկ բեմադրութեամբ: Ատրունու թատերախաղերից մի քանիսը բեմադրուել են արաբերէն լեզուով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ