RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1474, Տպվել է` 357, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹԵՎԵՐ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ» ԲԱԼԼԱԴԸՙ ՖԻԼՄԻ ՎԵՐԱԾՎԱԾ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (Միրոր-Սփեքթեյթր)

Դետրոյթցի արվեստագետ Կեննի Ուաթսոնի ձայնագրած սիրատենչ սիմֆոնիկ բալլադը, որ «Հայկական եռերգություն» խորագրով մրցանակակիր վավերագրական ֆիլմի մաս է կազմում, առանձին ֆիլմի է վերածվել եւ թողարկվել վերջերս «Apple Music», «Tunes» եւ «Spotify» երաժշտական հարթակներում:

Ֆիլմը, որ թողարկվել է անգլերենից բացի, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն, արեւելահայերեն ենթախորագրերով, պատմում է ամերիկահայ կոմպոզիտոր Դեն Եսյանի անցած ուղու մասին: «Թեւեր եմ տեսնում» ստեղծագործությունը Եսյանը գրել է իր գործընկերՙ Դեյվիդ Բարրետի համագործակցությամբ: Վերջինս ճանաչում է ձեռք բերել հատկապես «NCAA-ի տղամարդկանց բասկետբոլի առաջնության» «Մի լուսավոր պահ» հիմնը հորինելու համար:

«Թեւեր եմ տեսնում» երգը հուշամատյան է ատելության հողի վրա գործված դաժանությունների բոլոր զոհերին նվիրված: Մինչ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ավելի քան հարյուր տարի առաջ, հինավուրց այն հարցը, թե ինչու մարդիկ վնասում են իրենցից տարբեր այլ մարդկանց, այսօր էլ շարունակում է այժմեական մնալ: Հույս ունեմ, որ երաժշտության միջոցով կկարողանամ որոշ չափով մեղմել մարդկանց ցավը», բացատրում է Եսյանը, որ «Եսյան երաժշտական ստուդիաների (Դետրոյթում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ Համբուրգում, Գերմանիա) սեփականատերն է: 2018-ին նրան ներառել են «Adcraft» գովազդային արդյունաբերության «Համբավավորների ճեմասրահում»ՙ այդ բնագավառում իր ունեցած անգնահատելի ավանդի առ ի գնահատական: Եսյանի ստուդիաները երաժշտական հեռուստահոլովակներ են ստեղծում «Յունայթեդ Արտիստ», «Ֆորդ», «Մկդոնալդսի», «Դիսնեյի», «Տոյոտայի» եւ այլ ընկերությունների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ