RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3758, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Իր սխրանքներով ու բազում երեւելի գործերով հայտնի հերոս քաղաք Սանկտ Պետերբուրգը դարերից եկեղ գեղեցիկ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթներից մեկն էլ, որ մինչ օրս պահպանվում է, քաղաքի տարեգրության մեջ արժանի հետք թողած, երեւելի գործերով աչքի ընկած մարդկանցըստ ամենայնի մեծարելն է, նրանց ծննդյան տարեդարձները հավուր պատշաճի նշելը:

Օգոստոսի 11-ին Սանկտ Պետերբուրգում հանդիսավորությամբ նշվեց ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, բարեգործական հիմնադրամի նախագահ ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ծննդյան 50-ամյակը։

Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելողբարերարի եւ իր իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Պողոսյանի սրաթռիչ մտքի արգասիք, զարմանք հարուցող ու երբեմն անհավատալի եւ հիացմունքի արժանի գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով:

Երկար տարիների ընթացքումՙ Ռուսաստանում, Հայաստանում եւ արտերկրում մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով:

Ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով անցյալ տարի պարգեւատրվել էր պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով, իսկ այս տարեսկզբին, երբ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփվեցին «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներըՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:

Հրաչյա Պողոսյանի ծննդյան տարեդարձն այս տարի համընկավ Սուրբ Նիկողայոս հրաշագործի ծննդյան օրվա հետ: Մեր հայրենակցի համար ուղղափառ եկեղեցու այդ տոնը ամենակարեւորներից է, քանի որ նա խորապես հավատացյալ քրիստոնյա է։ Այդ իսկ պատճառով ծննդյան 50-ամյակի օրը նա սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկատերինի եկեղեցի այցով, որպեսզի խոնարհվեր Սուրբ Նիկողայոսիպատկերի առաջ եւ օրհնություն ստանար։

Տարիներ ի վեր Հրաչյա Պողոսյանի մոտ ձեւավորվել է իր կերպարին անչափ բնորոշ մի ավանդույթՙ շնորհակալ լինել քաղաքին, որտեղ նա ապրում է, որը նրան ընդունել է եւ տվել հնարավորություններՙ արժանիորեն դրսեւորել իրեն եւ օգտակար լինել մարդկանց։

Բարեգործն այս ավանդույթին հավատարիմ է մնացել նաեւ իր ծննդյան տարեդարձին։ Այցելելով Պետրոպավլովյան ամրոց եւ տաճարՙ նա շնորհակալություն է հայտնել քաղաքի հիմնադիր Պետրոս Մեծին, ծաղիկներ խոնարհել տապանաքարին, ապա Նարիշկինի թնդանոթից կեսօրյա համազարկ կատարելՙ ի նշան իր ծննդյան կեսդարյա հոբելյանի։

Այդ օրը հոբելյարին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր Ռուսաստանի եւ աշխարհի տարբեր անկյուններից, մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում սատարել են նրա բարեգործական ծրագրերն ու մինչ օրս Պողոսյաննընկերություն է անում նրանց հետ։

Հյուրերի թվում էին ՌԴ տիեզերագնացների միության հյուսիս-արեւմտյան միջտարածաշրջանային կազմակերպության փոխտնօրեն Օլեգ Մուխինը, «Նոյան տապան» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի թոռն ու ծոռը, ռուսական «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Իլյինը եւ այլք։

Հոբելյարի պատվին պաշտոնական ընդունելությունն անցկացվել է Ռուսաստանի պետական թանգարանի Մարմարե պալատում, որտեղ բացվել է ցուցահանդեսՙ վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում եւ այլ երկրներում նրա կողմից իրականացված ավելի քան 200 ծրագրի մասին, որոնց թվում են կառուցված ու վերակառուցված եկեղեցիները եւ հուշարձանները, հուշատախտակներըՙ ի պատիվ տարբեր ժամանակների իրադարձությունների եւ հերոսների։ Ավելի քանի 120 նախագիծ նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։

Ցուցահանդեսն ընթացել է Ալբերտ Էյնշտեյնի թեւավոր խոսքերից մեկի կարգախոսովՙ «Արժանապատիվ է միայն այն կյանքը, որը հանուն այլոց է ապրվել» կարգախոսով, եւ արտացոլում է բարեգործ Հրաչյա Պողոսյանի անցած ուղին։ Հրաչյա Պողոսյանին շնորհավորելու եւ բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքներին ծանոթանալու էին եկել ՌԴ պետական եւ հասարակական գործիչներ, Մեծ Հայրենական պատերազմի վետերաններ, գործընկերներ եւ հարազատներ։ Հոբելյարի հասցեին հնչեցին բազմաթիվ բարի, ջերմ խոսքեր եւ մաղթանքներ։

Տարեդարձի առթիվ Հրաչյա Պողոսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրամանագրով պարգեւատրվեց «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:

Ճանաչված բարեգործի գործունեությունը սերտորեն կապված է ՌԴ Պաշտպանության նախարարության հետ, այդ իսկ պատճառով նրանց կողմից շնորհված «Ինժեներական զորքերի մարշալ Շեստոպալով» մեդալը Պողոսյանի թանկագին պարգեւատրումների ցանկում է։ «Ռուսաստանի ոստիկանությունը 300 տարեկան է» մեդալը եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարՎլադիմիր Կոլոկոլցեւից պատվոգիրը փոխանցեց «Վետերանսկիյե վեստի» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վյաչեսլավ Կալինինը: Վերջինս նաեւ հանձնեց շնորհավորանքներ համառուսաստանյան «Ռուսաստանի սպաներ», «Մարտական եղբայրություն» եւ «Կանաչ բերետների եղբայրություն» կազմակերպություններից։

Հրաչյա Պողոսյանն 1990-ականներին ակտիվորեն աջակցել է վետերաններին եւ Լենինգրադի Կիրովի շրջանի բնակիչներին։ Իր առաջին բարեգործական ծրագրերը այդ մարդկանց ակտիվ աջակցության շնորհիվ իրակացվեցին Լենինգրադի Կիրովի շրջանում: Այդ պատճառով նրա համար հատկապես հաճելի էր դառնալ Լենինգրադի վետերանների, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների մարզային հասարակական կազմակերպության անդամ։ Նա նաեւ արժանացել է «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար» մեդալի։ Արդեն ամիսներ տեւող այս դժվարին ժամանակներում, երբ երկիր մոլորակում շարունակում է մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամն իր հոգածության տակ էր վերցրել Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող, միայնակ, բազմանդամ եւ խիստ կարիքավոր շուրջ 70 ընտանիքների, որոնց ցուցաբերվում էր նպատակային աջակցությունՙ հիմնական կարիքներ հոգալու հարցումՙ սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլն:

Ամիսներ շարունակ բարեգործական հիմնադրամի աշխատակազմը ծանրաբեռ տոպրակներով այցելում էր ինքնամեկուսացման պայմաններում գտնվող, առանց սիրելիների աջակցության մնացած եւ առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք ունեցող մարդկանց տները:

Միայն տեսնել էր պետք այդ մարդկանցՙ Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարման մեջ գտնվող Լենինգրադի բնակիչներ, ուրախության արցունքներն ու շնորհակալություն հայտնող հայացքները, իսկ շատերն էլ մեծ երախտագիտություն արտահայտող հուզումնալից նամակներ են ուղարկում հիմնադրամի տնօրինության հասցեով:

Ամեն շաբաթ, հիմնադրամի ներկայացուցիչները բնակության հասցեներով տեղ էին հասցնում անհրաժեշտ սննդամթերքն ու խիստ անհրաժեշտ պարագաները: Եվ, իհարկե, այս ամենի նախաձեեռնողն ու հեղինակը Հրաչյա Պողոսյանն է:

Օգոստոսի 11-ին հոբելյարի ստացած բազմաթիվ մրցանակների թվում էին նաեւ նավարկության առաջին աստիճանի «Ավրորա» մեդալը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ «120 տարի հայրենիքի ծառայության մեջ» պատմական նշանը, ԿԱՊ-ի «Հանուն արժանիքի առաջին աստիճանի» հուշագիրը։ Երեկոն առանց անակնկալների չէր. հոբելյարին շնորհավորեցին գործող տիեզերագնացներ, Ռուսաստանի հերոսներ Օլեգ Արտյոմովը եւ Անտոն Շկապլերովը, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Սերգեյ Կրիկալեւը: Տիեզերագնաց Իվան Վագները փոխանցեց շնորհավորանքներ միջազգային տիեզերակայանից։

Հրաչյա Պողոսյանի բարեգործությունները սերտորեն կապված են նաեւ ռուս Ուղղափառ եկեղեցու հետ։ Նա ակտիվորեն աջակցում է Սանկտ Պետերբուրգի, Տիխվինի եւ Գատչինայի թեմերին, եւ ստացավ շնորհավորանքներ բազմաթիվ հոգեւորականներից, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցուց։ Տիխվինի թեմի քարտուղար Օնուֆրի Լարինը Պողոսյանին շնորհեց «Սուրբ Ալեքսանդր Սվիրսկի» առաջին աստիճանի թեմական մեդալ։

Հրաչյա Պողոսյանն իր տարեդարձի կապակցությամբ հազարավոր հեռագրեր, տեսաուղերձներ, նամակներ եւ մաղթանքներ ստացավ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ բազմաթիվ այլ երկրների քաղաքական, գիտական, հասարակական եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներից։Մասնավորապես, նրան շնորհավորել էին ՌԴ արտգործնախարարությունից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, ՌԴ պետդումայի պատգամավորներ, իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից հոբելյարը պարգեւատրվեց «Արժանիքների համար» առաջին աստիճանի շքանշանով, որը հանդիսավորությամբ հանձնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

50-ամյա տարեդարձի կապակցությամբ նորից ու նորից շնորհավորելով մեր պատվարժանհայրենակցինՙ նրան մաղթում ենք նորանոր հոբելյաններ, հաջողություններ, հաղթանակներ եւ արժանի պարգեւներ:

Սիրելի հայրենակից, ապրիր երկար, որպեսզի աշխարհից չպակասի սերը, բարությունն ու բարեգործությունը: Եվ որպես վերջաբան, ցանկանում եմ մեջբերել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որը ճշմարտացի գծերով բնութագրում է Ձեր կերպարը.

«Մեծարգո պարոն Պողոսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքն ենք բերում Ձեր ծննդյան 50-ամյակի նշանակալի առիթով: Տարիների Ձեր բեղուն գործունեությունը զարդարված է ազնիվբարերարություններով: Դուք կարեւոր նպաստ եք բերել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացին, կանգնեցրել հուշարձաններ մեր ազգի երախտավորների, Հայոց ցեղասպանության նահատակների, Հայրենական պատերազմի զոհերի պատվին: Նվիրյալ ոգով նաեւ հայրենի Ագարակ գյուղում մատուռ-եկեղեցի կառուցեցիք, որը նոր խթան դարձավ բնակիչների հոգեւոր կյանքի շինության համար: Ձեզ հետ հանդիպումների ընթացքին Մենք զգացել ենք Ձեր եկեղեցանվիրումը, սերը հանդեպ մեր ժողովուրդն ու հայրենի երկիրը եւ Առաքելական մեր Մայր Եկեղեցին: Ուրախությամբ ենք հիշում, որ Ձեր ծառայությունների գնահատանքով Ձեզ շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակալն Աստված Իր օրհնությունների ու հարատեւ երջանկության մեջ պահի ու պահպանի Ձեզ եւ Ձեր սիրելի ընտանիքը, շնորհի քաջառողջություն, արեւշատություն եւ գործոց հարանորոգ հաջողություններ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ