RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅԴԵՆԻ ԸՆՏՐՎԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող է կտրուկ փոփոխություն կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի պարտության դեպքում, ինչը, ի դեպ, արդեն չեն բացառում Թուրքիայում: Ահա թե ինչու Անկարայում կտրուկ արձագանքեցին Բայդենի թուրքական «թեզիսներին»ՙ ակնհայտորեն ցուցադրելով, որ առաջիկա ընտրություններում նա իրենց թեկնածուն չէ: Ուրվագծելով Էրդողանի հետ իր հարաբերությունները, Ջո Բայդենը ընդգծել էր, որ նախագահ դառնալու դեպքում ինքը կաջակցի թուրքական ընդդիմությանը, որպեսզի վերջինս հաղթի Թուրքիայի նախագահինՙ ոչ թե հեղաշրջման, այլ բանակցային գործընթացի միջոցով:

Բացի դրանից, Բայդենը անհրաժեշտ է համարում դաշնակիցների հետ սերտորեն համագործակցել տարածաշրջանում Էրդողանի դիրքերը թուլացնելու նպատակով, հատկապես Արեւելյան Եվրոպայումՙ ներառյալ նավթի ու գազի հետախուզումը: Նա նաեւ հայտարարել էր Թուրքիայի քրդերին աջակցելու մասին, որոնց, նրա խոսքերով, հարկավոր է ինտեգրել երկրի քաղաքական կառույցներին, մասնավորապեսՙ վերադարձնել խորհրդարան:

ԱՄՆ փոխնախագահ եղած տարիներին Բայդենը քանիցս այցելել է Թուրքիա, լավ ծանոթ է ինչպես կառավարող թուրքական վերնախավին, այնպես էլ ընդդիմությանը, այդ թվումՙ քննադատաբար տրամադրված լրագրողներին եւ զանազան շարժումների ակտիվիստներին: Թուրքական Yeni Ca հրատարակությունը հաղորդում է, որ Անկարան արդեն ունի ԱՄՆ-ի դեմ գործելու պահեստային ծրագիր: Այն ներառում է ԱՄՆ-ի առջեւ Ինջիրլիքի եւ առհասարակ ՆԱՏՕ-ի բոլոր ռազմակայանների փակումը, ամերիկյան ռազմանավերի մուտքի արգելումը Աքսազ ռազմածովային նավահանգիստ, հրաժարումը Boeing օդանավերի գնումներից եւ նույնիսկ հավասարակշռության պահպանումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման եզրին:

Բայդենն ասում է, որ իրենք մտադիր չեն Էրդողանի հետ խաղը շարունակել այնպես, ինչպես դա արվում է ներկայումս: Սակայն, ինչպես նշում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , ամերիկացիները կշարունակեն մարտնչել Թուրքիայի համարՙ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից: Ֆրանսիական Libռration թերթը գրում է, որ Էրդողանը քննության է առնում միջազգային բոլոր պայմանագրերից դուրս գալու հարցըՙ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովում ազդեցության ոլորտների փոփոխման նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ