RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:26:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1003, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թշնամական Ադրբեջանի Գիտությունների ազգային (ազգային, պատկերացնու՞մ եք, ազգային) ակադեմիայի պատմության ինստիտուտը բոլորովին վերջերս հրատարակել է հերթական հակահայկական գիրքը` «Հյուսիսային Ադրբեջանի հողերում հայերի վերաբնակեցման հետեւանքները` տարածաշրջանային անվտանգության համար» անհեթեթ խորագրով: Ամիսներ առաջ այդ գրքին նախորդել էր մեկ այլ հակահայկական «աշախտություն»` «Իրիվանի խանություն. Ռուսական նվաճումները եւ հայերի վերաբնակեցումը հյուսիսային Ադրբեջանի հողերում»:

Գիրքը հրատարակվել է ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանում գործող «Ադրբեջանի պատմաբաններ» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Իդեպ, այս կազմակերպությունը, որն ամեն տարի հսկայական գումարներ է ստանում Ադրբեջանի պետական գանձարանից, «մի շնչով» հակահայկական գրքեր է հրատարակում, որոնք թարգմանում են տարբեր լեզուներով եւ հակահայկական կեղծիքն իրացնում նաեւ արտերկրում:

Վերոհիշյալ գրքի հեղինակները պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Յաղուբ Մամեդովն ու դոցենտ Գյունթեքին Նաջաֆլին են: Վերջինս հանդիսանում է պատմության ինստիտուտի «Ղարաբաղի բաժնի» ղեկավարը (փաստորեն, նրանք իրենց ակադեմիայում Արցախին վերաբերող հատուկ բաժին ունեն, իսկ Երեւանում ոմանք տարածքներ հանձնելու մարմաջով են տառապում):

Գրքի հեղինակները մանրամասնորեն անդրադառնում են Ադրիանապոլսի եւ Թուրքմենչայի պայմանագրերին, պնդելով, որ դեռ 19-րդ դարի սկզբից Ռուսաստանի ցար Պետրոս առաջինն սկսել է հայերին «վերաբնակեցնել ադրբեջանական եւ գաջարական Իրանի հողերում»: Հիշատակվում են նաեւ Ցիցանովի, Լազարյանի, Մելիքյանի, Մադաթովի անունները, որպես «ադրբեջանական խաղաղ բնակչության կոտորածների կազմակերպիչներ»: Բավականին կոպիտ անդրադարձ կա նաեւ Ռուսական կայսրության ազգությամբ վրացի բարձրաստիճան զինվորականների մասին:

Գիրքն ավարտվում է ընդարձակ եզրահանգումներով, որոնցից ուշագրավ է այն, որ հեղինակները պնդում են, թե Կովկասում խնդիրները ծագել են «հայերի վերաբնակեցումից հետո» (պատկերացնո՞ւմ եք, վերաբնակեցումից հետո, անպատկառությունն էլ ինչպե՞ս է լինում), ավելինՙ նրանք պնդում են նաեւ, որ տարածաշրջանի այսօրվա ողջ լարվածության պատասխանատուները հայերն են, Արցախյան հակամարտության մեղավորները` նմանապես: «Հայաստանն իրենից բավականին մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղության նկատմամբ: Այդ ամենի մեղավորներն են նաեւ հայ ազգայնամոլների ստեղծած` «Մեծ Հայաստանի» մասին հորինվածքը», բարբաջում են հեղինակները:

Ինչո՞ւ անդրադարձա այս գրքին, որը մեկն է այն հարյուրավորներից, որոնք ամեն տարի տասնյակներով տպագրվում են Ադրբեջանում եւ թարգմանվելով` ուղարկվում արտերկիր: Անդրադարձաՙ ցույց տալու համար, որ մինչ ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարը ՀՀ ԳԱԱ աշախատակիցներին «սուրճ խմող» է անվանում, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն բան անում է` ակադեմիան լուծարելու նպատակով, հարեւան Ադրբեջանի ակադեմիան մեծ դրամական միջոցներ է ստանում պետութւունից, ինչպես նաեւ հարգանք, շատ հարգանք, եւ ամեն օր լծված է հակահայկական գրքեր ստեղծելով եւ դրանք աշխարհով մեկ սփռելով, կեղծիք, որ, թող ներվի ասել, մի օր հաղթելու է մեր պատմական ճշմարտությանը, եթե խելքի չգանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ