RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1196, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՅՐՈՒԹԸՙ ԿՐԱԿԻ ՈՒ ԾԽԻ ՊԱՐՈՒՅՐՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երեկ ուշ երեկոյան «Ազգ»-ը տպարան հանձնելու պահին դեռ Բեյրութի նավահանգստում հրշեջներն աշխատում էին մարել նույն օրըՙ սեպտեմբերի 10-ին բռնկված խոշոր հրդեհը, որ ծխի հաստ ամպով էր պատել Միջերկրականի ափին մեկ ամիս առաջ տեղի ունեցած պայթյունից կուչ եկած վիրավոր Բեյրութի երկինքը: Տեղից մեզ մանրամասներ հաղորդեց Բեյրութի հայ ավետարանական քոլեջի ուսուցչուհի Զարմիկ Կանաչյանը , որի տղան հրշեջ է: «Բեյրութի նավահանգստում տակավին զանազան ապրանքներով բեռնավորված պահեստներ կան: Դրանց մեջ հատկապես դյուրավառ նյութերըՙ ինքնաշարժի անիվներ, տապկոցի ձեթ եւ այլն առիթ են տվել, որ խոշոր հրդեհ ծագի, քանի որ նախորդՙ օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով պահեստների պատերը փլուզվել, իրար են մոտեցել», պարզաբանեց Զարմիկը: Ըստ մեր զրուցակցի, «դեռեւս հստակ չէ հրդեհի պատճառը, բայց այս անգամ բարեբախտաբար, զոհեր ու վիրավորների մասին չի նշվում, հավանական է, որ չկան, քանի որ նավահանգիստը չի գործում»:

Ըստ տեղում աշխատող միջազգային ԶԼՄ-ների, ականատեսների վկայությամբ, մարդիկ խուճապահար փախել են քաղաքի կենտրոնից, իսկ հրշեջների հետ կրակը փորձել են մարել լիբանանյան բանակի օդուժի մարտիկներըՙ ուղղաթիռներով: Բնակիչներին հորդորել են նավահանգստին չմոտենալ, մերձակա վայրերը լքել: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի պայթյունը ավելի քան 190 մարդու մահվան պատճառ դարձավ, վիրավորների թիվն անցնում է 6000-ից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ