RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3455, Տպվել է` 216, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

«Թուրքական նախորդ կառավարությունները Ղարաբաղում չկարողացան մեր ադրբեջանցի եղբայրներին ցուցաբերել հարկ եղած ռազմական աջակցությունը», Հալիլ Մերթ

Վերջին շրջանում Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սկսել է հաճախակի հոխորտալ մերթ Հունաստանի ու Կիպրոսի, մերթ Ֆրանսիայի ու Գերմանիայի, մերթ Եվրոպական միության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների, հատկապես Արեւելյան Միջերկրականի շրջանում, իսկ Լիբիայումՙ գեներալ Խալիֆե Խաֆթարի հետ համագործակցող Եգիպտոսի եւ այդ համագործակցությանն աջակցող Արաբական Միացյալ Էմիրությունների վրա: Էրդողանի այդ հոխորտանքները, Թուրքիայի մեկուսացվածության պատճառով, որեւէ արդյունք չեն տալիս, ընդամենն էլ ավելի են սրում թուրքական պետության հարաբերությունների լարվածությունը ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների հետ:

Մտածել, որ Էրդողանը դա չի հասկանում, իրատեսական չէ: Այդ դեպքում նա ինչո՞ւ է շարունակ հոխորտում:

Հարցի պատասխանը «Halk TV»-ի էկրանից դեռեւս օգոստոսի 31-ի տվել էր ընդդիմադիր լրագրող Բարըշ Յարքադաշը , ասելով. «Ժողովրդական զանգվածները երկրում աղետալի վիճակում են, նրանց ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար Էրդողանը նախ Այա Սոֆիան վերածեց մզկիթի, ապա Սեւ ծովում հայտնաբերեց մինչ այդ բազիմցս հայտնաբերված բնական գազի պաշարները եւ տեսնելով որ դրանք նպատակին չեն ծառայում, իր նախաձեռնությամբ արհեստական ճգնաժամ առաջացրեց Արեւելյան Միջերկրականում»: Էրդողանի հոխորտանքներից անմասն չմնաց նաեւ Հայաստանը, որը մատնելով Ադրբեջանին խայտառակ պարտության Տավուշի շրջանում, միջնորդված ձեւով պարտության մատնեց նաեւ Թուրքիային, որը անվերապահորեն աջակցել եւ աջակցում է եւ մշտապես կանգնած է Ադրբեջանի թիկունքին:

Ադրբեջանին աջակցելու եւ նրան թիկունք կանգնելու Թուրքիայի մոտեցումը նոր չէ, թուրքական իշխանություններն այդ մասին, սկսած 1991-ից, նախագահի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, արտգործնախարարի մակարդակով տեղի-անտեղի բազմիցս հայտարարել են, առանց թաքցնելու, թե Լեռնային Ղարաբաղը իրենց ներքին խնդիրն է: Ավելին, նրանք հայտարարություններով չեն սահմանափակվել միայն: Մինչեւ 1992 թ., թուրքական «Գերչեք» շաբաթաթերթի նույն թվի հունիսի 14-ի համարի վկայությամբ, գաղտնի Ադրբեջան են գործուղել 3 հազար կամավորական, զենք գնելու համար տրամադրել 30 մլն. դոլար, չհաշված պարենամթերքի եւ դեղորայքի քողի տակ ուղարկված իրենց զենքն ու պաշտոնապես գործուղված ավելի քան 1800 ռազմական հրահանգիչներին:

Այդ ամենը, սակայն, չի խանգարել հայ ազատամարտիկներին, որ բացի Լեռնային Ղարաբաղից, ազատագրեն նաեւ հարակից շրջաններն ու ազատագրված Արցախը հռչակվի Անկախ Հանրապետություն: Աջակցելով եւ մշտապես թիկունք կանգնելով Ադրբեջանին, Թուրքիան փաստացի Ադրբեջանով միջնորդավորված պատերազմ է վարել ու վարում ընդդեմ Հայաստանի: Քանի որ այդ պատերազմներն ավարտվում են Ադրբեջանի պարտությամբ, հաճախ խայտառակ, հետեւաբար Ադրբեջանի ամեն մի պարտության հետ Լեռնային Ղարաբաղում Հայաստանին պարտվում է նաեւ Թուրքիան, որքան էլ իր վարած պատերազմը կրի միջնորդավորված կամ լիազորված բնույթ

Ըստ երեւույթին Հայաստանի վրա Էրդողանի հոխորտանքներն էլ պետք է պայմանավորել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի առջեւ Թուրքիայի կրած պարտությամբ: Ի դեպ, հոխորտալու հարցում Էրդողանին են միանում նրա խոսնակ Իբրահիմ Քալընը , որը թուրքական ընդդիմադիր մամուլի վկայությամբ երկրի փաստացի արտգործնախարարն է, հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն ու նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ուրիշներ: Սեպտեմբերի 8-ին «dikgazete.com» կայքէջում «Չի կարելի միայնակ թողնել ջան Ադրբեջանին» խորագրով հրապարակած հոդվածով նրանց է միացել նաեւ պաշտոնաթող փոխգնդապետ Հալիլ Մերթը : Թերեւս կարելի էր շրջանցել փոխգնդապետի հոդվածը, եթե նա չտառապեր Թուրանի կարոտախտով, չվշտար Բալկանյան թերակղզու կորստյան համար, չթաքցներ իր ատելությունը, բացի Հայաստանից, Ռուսաստանի, Անգլիայի գլխավորությամբ եվրոպական, ինչպես նաեւ արաբական երկրների, Իրանի նկատմամբ, եւ թուրքական իշխանություններին դատապարտելու մղումով չխոսեր Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական օգնության սնանկության մասին եւ չողբար Տավուշի շրջանում սպանված ադրբեջանցի գեներալի սպանությունը:

Ահա, թե ինչ է գրել փոխգնդապետ Մերթը. «Ձեր հայացքն ուղղեք դեպի Թուրան: Կտեսնեք, որ Թուրքիան գլուխն է դրա, Ադրբեջանըՙ վիզը, Թուրքիստանը, Յակուտյան, Աֆղանստանը եւլն.ՙ մարմինը: Ղարաբաղի գրավումով կտրեցին մեր վիզը: Չեք զգո՞ւմ: Ո՜վ թուրքական աշխարհ, եղբայրական Ադրբեջանը հայրենիք է մեր բոլորիս համար եւ վճռորոշ տարածք: Օկուպացումից հետո Ադրբեջանը ենթարկվեց ֆիզիկական եւ բարոյական կոտորածների: Ներկայումս Ադրբեջանի տարածքը Վրաստանով եւ Հայաստանով Կասպից ծովի հարավից ձգվում է մինչեւ Պարսից ծոց: Այս տարածաշրջանի թուրքերին նախ ապակողմնորոշեցին պարսիկները, անվանելով նրաց ազերիներ:Հետո ռուսները, ասելով նրանց, թե դուք թուրք չեք, այլ պարսիկների մի ճյուղը: Վերջին 300 տարիներին ռուսները հայերով բնակեցրին այդ տարածքը: Արհեստականորեն ստեղծված Հայաստանի մայրաքաղաք Երեւանն անգամ եղել է Ռեվանի թուրքական խանության վարչական կենտրոնը: Հայերը հայկական ագրեսիային դիմակայող Ադրբեջանի թուրքերի դեմ ձեռնարկեցին մի շարք կոտորածներ: Այդ ամենը տեղի ունեցավ մեր աչքի առջեւ, բայց թուրքական նախորդ կառավարությունները վիրավորներին Ղարաբաղից տեղափոխելու համար նույնիսկ չկարողացան ուղղաթիռ տրամադրել: Չկարողացան մեր եղբայրներին ցուցաբերել հարկ եղած ռազմական աջակցությունը: Մինչդեռ Ադրբեջանն ամեն ինչով Թուրքիայի կողքին է: Ներկայումս Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակները իրականացնում են մեկ բանակի պես գործելու լուրջ աշխատանքներ: Ադրբեջանական տարածքներում թուրքական զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ադրբեջականների հետ: Թուրքիան պարտավոր է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար Ադրբեջանի թուրքասեր գործիչներին ռուսների եւ պարսիկների ձեռնարկած մահափորձերից եւ սպանություններից, ինչպիսին էր գեներալ մայոր Պոլատ Հաշիմօղլուն: Ադրբեջանում հանուն Թուրքիայի բաբախող սրտերը պահպանելը թուրք ժողովրդին եւ թուրքական պետությանն ադրբեջանցիների պարտքն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ