RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՍԵՐԲԵՐԸ»ՙ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՍԵՐԲԵՐԵՆ

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ, Բելգրադ

Վերջերս Բելգրադում «Պեշիչ ի սինովի» հրատարակությունը լույս ընծայեց «Հայերը եւ սերբերը» երկլեզու (հայերեն-սերբերեն) գիրքը: Այն լուսաբանում է հայ-սերբական պատմամշակութային կապերըՙ սկսած միջնադարից եւ Սերբիայում բնակված հայերի ու նրանց սերունդների պատմությունըՙ հիմնականում սկզբից մինչեւ Երկրորդ աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանը:

Գիրքը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայագետ եւ սփյուռքագետ Արծվի Բախչինյանի հերթական աշխատանքն էՙ այս անգամ նվիրված Սերբիայում (մասամբ նաեւՙ մյուս հարավսլավական երկրներում) հաստատված հայերի պատմությանը: Այն հայերենից սերբերեն է թարգմանել բելգրադաբնակ Անուշ Բալայանը : Կարդալով թարգմանությունըՙ սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը միտք է հղացել գրքում զետեղել իր հեղինակությամբ գրված մի հավելված, որտեղ տեղեկություններ են հաղորդվում ժամանակակից մի շարք հայազգի սերբ մշակութային գործիչների մասին:

Գրքի առաջին բաժինը սերբերեն է, իսկ երկրորդըՙ հայերեն: Միջին մասում լուսանկարներ են:

Արծվի Բախչինյանի եւ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի համահեղինակած «Հայերը եւ սերբերը» գիրքն արդեն իսկ հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն ծագումով հայերի, այլեւ սերբերի մեջ, որոնց գրեթե միշտ էլ հետաքրքրել է շատ բաներով իրենց բախտակից հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ