Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Իսկ հարկային եկամուտներն ու արտահանումը շեշտակի նվազում են

Բոլորս դեռ հիշում ենք վարչապետ Փաշինյանի հիացմունքը, որով նա խոսում էր կորոնավիրուսի ընձեռածՙ տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորության եւ Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու մասին: Հիմա նա ձգտում է մոռանալ իր այդ հայտարարությունը, քանի որ, ինչպես եւ սպասելի էր, տնտեսական անկումը Հայաստանում խորանում է, արտահանումն ու բյուջեի հարկային եկամուտները նվազում, իսկ փոխարենըՙ արտաքին պարտքը արագ տեմպերով աճում: Այժմ ավելի հանգամանորեն այս մասին:

Փաստացի, ՀՀ պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 8 մլրդ դոլարի, իսկ արտաքին պարտքն անցել 6 մլրդ դոլարի սահմանը: Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, որից արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 55 մլն դոլար: Այսինքն, միայն մեկ ամսվա ընթացքում ընդհանուր պետական պարտքն ավելացել է 220 մլն դոլարով , որից արտաքին պարտքըՙ 73 մլն դոլարով, իսկ ներքին պարտքըՙ 147 մլն դոլարով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էր ֆինանսների նախարարը հայտարարել մեր պարտքը 490 մլն դոլարով այս տարվա ընթացքում ավելացնելու մասին: Մինչդեռ, ընդամենը մեկ ամսում ավելացել է 220 մլն դոլարով: Ենթադրելի է, որ մինչեւ տարեվերջ պարտքի ավելացման ցուցանիշը էապես գերազանցելու է նախատեսված 490 մլն դոլարը:

Այժմ տեսնենք, թե որքա՞ն է ավելացել պետական պարտքը «հեղափոխական» իշխանության օրոք: Այն իշխանության, որի ղեկավարը նախկինում կտրուկ դեմ էր արտաքին պարտքի ավելացմանը, առանց որեւէ բարոյական սահմանափակումների շահարկում էր այդ թեման, իշխանության գալուց հետո էլ հայտարարում էր, որ վարելու են արտաքին պարտքի նվազեցման քաղաքականություն , իսկ հիմա անշեղորեն ավելացնում է այն:

Այսպիսով, 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 704 մլն դոլար, որից միայն արտաքին պարտքըՙ 5 մլրդ 449 մլն դոլար: Այս ցուցանիշները համադրենք այս պահի դրությամբ արձանագրված, վերեւում նշված 7 մլրդ 939 մլն դոլար պետական պարտքի եւ 6 մլրդ 55 մլն դոլար արտաքին պարտքի հետ: Կստացվի, որ ՀՀ պետական պարտքը, այս իշխանությունը երկու տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքըՙ ավելի քան 600 մլն դոլարով: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական պարտքը ավելացրել է տարեկան միջինը մոտ 650 դոլարով: Արտաքին պարտքի ավելացման համար քննադատվող որեւէ նախորդ իշխանություն պարտքային բեռի միջին տարեկան նման կտրուկ բարձրացում չէր կատարել:

Միաժամանակ, վատթարացել է պարտքի կառուցվածքը: Վարկային գումարները չեն ուղղվում ենթակառուցվածքներիՙ ճանապարհների, ջրագծերի, ջրամբարների կառուցմանը, այլ ուղղվում են բյուջեի հարյուր միլիարդավոր դրամներով նվազող եկամուտների համալրմանը: Այսինքն, չստեղծելով տնտեսական զարգացման հիմքեր, ավելացնում ենք մեր երկրի եւ մեր բոլորիս ուսերին դրված պարտքի բեռը:

Պետական պարտքի ավելացմանը զուգահեռ, նվազում են պետական բյուջեի հարկային եկամուտները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն, այս տարվա ընթացքում բյուջեի եկամուտները նվազեցվեցին 169 մլրդ դրամով: Սակայն, հունվար-հունիս ամիսներին արդեն իսկ 100 մլրդ դրամով բյուջեի հարկային եկամուտների թերակատարում է արձանագրվել: Հուլիս եւ օգոստոս ամիսներին այս միտումը շարունակվում է: Ավելին, այս տարվա հարկային եկամուտները ոչ միայն թերակատարվում են, այլ կտրուկ նվազում են նաեւ անցած տարվա համեմատ: Հունվար-օգոստոսին անցյալ տարվա հունվար-օգոստոսի համեմատ պակաս են հավաքվել մոտ 50 մլրդ դրամ հարկային եկամուտներ :

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, բնականաբար չի ավելացելՙ առավել եւս 30 մլրդ դոլարով: Այս օրերին վարչապետ Փաշինյանը ընտրողաբար մեկ-երկու ապրանքախմբի արտահանման ծավալների ավելացման մասին էր գրում, չտեսնելով արտահանման ծավալների ընդհանուր անկումը:

Այս տարվա յոթ ամիսներինՙ հունվար-հուլիս, Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 333 մլն դոլար: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այն 1 մլրդ 425 մլն դոլար էր: Արտահանումը նվազել է 92 մլն դոլարով կամ 6,4 տոկոսով: Արտահանման ծավալների ավելի աղետալի անկումից խուսափում ենք միայն հանքարդյունաբերության շնորհիվՙ մետաղական հանքաքարի արդյունահանման եւ արտահանման ծավալներն էապես մեծացնելով: Այստեղ նույնպես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանքարդյունաբերությունը մեզ համար ապագա չէ եւ պետք է զարգացնենք բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրությունն ու արտահանումը: Բնականաբար, դա տեղի չի ունենում, Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարության մասին նույնպես չի հիշում, իսկ հանքարդյունաբերությունը փրկում է նրան ավելի վատթար ցուցանիշներից:

Այսպիսով, վերոնշյալ գործընթացները մեր տնտեսության մեջ ենթադրում են, որ տնտեսական վիճակի վատթարացումը շարունակվում է, իսկ առաջիկայում լավատեսական սպասումների հույսեր, ցավոք, չենք կարող տածել:

Նախորդ գրառումը

ՀԻՎԱ՞ՆԴ, ԹԵ՞ «ՊԱՑԻԵՆՏ»

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական