Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ ՄԵՌՑՆԵԼ, ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԸՙ ԱՂԱՎԱՂԵԼ

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաքուր եւ կենտրոնաձիգ լեզու ունենալու խնդիրը դրված է եղել դեռ շատ վաղուց: Այսօր մեզ թվում էՙ խնդիրը լուծված է, բայց երբ նայում ենք հարցի խորքին, հասկանում ենք, որ ոչ միայն լուծված չէ, այլեւ ավելի է խճճվել: Անկախ Հայաստանի տարածքում հայոց լեզուն չի հարգվում եւ պետության ղեկավարների կողմից հաճախ ստորադասվում է օտար լեզուներին:

Իհարկե, ես չեմ պնդում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է խոսի ոսկեղենիկ հայերենով, բայց պետական պաշտոնյան, որը պետք է հոգատար լինի պետական լեզվի հանդեպ, այսօր կարծես կորցրել է իրեն եւ ընկել լեզվական անորոշությունների, երբեմն նաեւՙ գռեհկությունների գիրկը:

Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնի առաջ կանգնող մարդն իրավունք չունի արտաբերել «քցոցի», «համբալ», «ժողովրդին հագցնել», «դիշովկա», «տրյապկա» եւ նպանատիպ այլ բառեր ու բառակապակցություններ: Այլ բան է, եթե որեւէ մեկը խորհրդարանի շենքը շփոթել է իրենց բակի տաղավարի հետ, բայց այդ մեկին էլ պետք է կա՛մ դարձի բերել, կամ տուն ուղարկել:

Օրեր առաջ տոնեցինք մեր անկախության 29-ամյակը: Քանի որ օտար լեզուների չեմ տիրապետում, այդպես էլ չկարողացա ճշտելՙ աշխարհում էլի՞ ազգ կա, որն անկախությունն ու լեզուն պահպանելու համար անվերջ կռվել է, իր լավագույն զավակներին զոհել հանուն այդ գաղափարների, բայց այսօր, երբ անկախ պետություն ունի, ոտնահարում է այդ լեզուն, որ անկախության գաղափարի ամենաթանկարժեք մասն է: Ինչո՞ւ է անկախ Հայաստանում անարգվում հայոց լեզուն, չէ՞ որ այն մեր սրբությունն է, մեր օջախի հացի պատանը: Ինչո՞ւ ենք արհամարհում այն ուժը, որը դարեր շարունակ փորձել են խլել մեզնիցՙ որպես անկախության չգոյության փաստ:

Ե՞րբ է կազմավորվելու այն կառավարությունը, որի անդամները կխոսեն հայերենով, եւ ե՞րբ է ուժի մեջ մտնելու այն օրենքը, որը կպահանջի, որ պետական պաշտոնյան պաշտոնն ստանձնելուց առաջ հայերենի քննություն հանձնի:

Չեմ էլ ուզում խոսել արեւմտահայերենի մասին, որ մեզանում արդեն մեռած լեզու է համարվում: Երեսուն տարի պետությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկել այն փրկելու նպատակով, այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը. արեւմտահայերնը մեռցնել, արեւեելահայերնըՙ աղավաղել: Սա՛ է իրականությունը, գուցե չգիտակցված, գուցե գիտակցված, բայց իրողությունը մեկն է եւ ողբալի իրողություն է:

Մեր ԿԳՄՍ նախարարության կազմում գործում է Լեզվի պետական կոմիտե, որի նախագահը Դավիթ Գյուրջինյանն է: Իսկապես նա հմուտ լեզվաբան է, նվիրյալ հայագետ ու իր գործին նվիրված-սիրահարված մարդ: Ժամանակին նա, երբ դեռ չէր զբաղեցնում հիշյալ պաշտոնը, ակտիվ քննադատում էր լեզվական սխալներ թույլ տված պաշտոնյաներին, նույնիսկ գիրք հրատարակեցՙ «Հանուն մեր նյարդերի» խորագրով: Բայց այսօր, երբ զբաղեցնում է այդ պաշտոնը, երբ ԱԺ պատգամավորներից շատերը հինգ բառանոց նախադասության մեջ վեց սխալ են թույլ տալիս, Դավիթ Գյուրջինյանը լուռ է, համացանցում էլ չեն երեւում նրա «Հանուն մեր նյարդերի» խորագրով գրառումները:

Ո՞րն է պատճառը, աթո՞ռը, թե՞ իշխանությունների հանդեպ տածած անթաքույց սերը: Գյուրջինյանն այստեղ միակը չէ, ցավոք, համալսարանի բազմաթիվ դասախոսներ, որոնք լեզավական մեկ սխալի համար ուսանողի հետ խոսում են այնպես, ինչպես կխոսեին վերջին ստահակի հետ, բայց երբեք չեն մոռանում ժպտալ եւ ուսերը գլխի հետ մի փոքր կախ պահել, երբ արժանանում են հայերենը բռնաբարող որեւէ պաշտոնյաի, ասենքՙ գրական հայերեն չիմացող ԿԳՄՍ նախարար Արայիկին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՄՇՏԱՏԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄՇՏԱՏԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական