RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1618, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ, ՊՈՒՏԻՆԻ, ՄԱԿՐՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին շվեյցարական առցանց «Թագես անցայգերը» հենց այս վերնագիրն էր դրել ՙ տեղական ժամանակով ժամը 15.38 լրահոսում հաղորդելով, թե նույն օրն Անկարայում, երկրի օրենսդիր մարմնում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե անընդունելի է համարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայիՙ ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված որոնումները: «Նրանք այս խնդիրը 30 տարի շարունակ անտեսել են, հետեւաբար անընդունելի է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մասնակցեն զինադադար հաստատելու ջանքերին»:

Երեկ Էրդողանի հայտարարությանը նախորդել էր Թրամփի, Պուտինի, Մակրոնի հրադադար հաստատելու պահանջը, իսկ ավելի ուշՙ ժամը 20.01- ին, «Արմենպրեսը» հաղորդեց, թե ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ