RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2526, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿ ՄԵՋԼԻՍԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մինչ շարունակվում էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, իսկ նախագահ Էրդողանը շարունակ հավաստիացնում էր ադրբեջանցիներին Թուրքիայի անվերապահ աջակցության մասին, սեպտեմբերի 28-ին թուրք ազգայնանամոլները, ադրբեջանական դրոշներով Քումքափի թաղամասում Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանին հարող փողոցում հակահայկական ցույց են կազմակերպում, դատապարտելով Հայաստանի այսպես կոչված ագրեսիան ընդդեմ եղբայրական Ադրբեջանի:

Թեեւ այս կարգի ցույցերը նորություն չեն պոլսահայության համար, նրանք Թուրքիայի Հանրապետության 97-ամյա պատմության ընթացքում ականատես են եղել այդպիսի բազում ցույցերի, այնուամենայնիվ մտահոգիչ են համայնքի համար, որքան էլ նախագահ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույն օրը, անընդունելի համարելով դրանք, հայտարարի. «Չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող կռիվների պատրվակով սպառնալիքի ենթարկվեն Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիները»:

Սակայն դա չխանգարեց Չելիքին, որ հայտարությունից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, ստորագրելով «Հայաստանի ագրեսիան խստագույնս դատապարտող» խորհրդարանական ընդհանուր հայտարարությունը, ինքն էլ սպառնա Հայաստանին: Հայտարարությունն ընդունվել է Մեջլիսի սեպտեմբերի 28-ի նիստում, որտեղ խորհրդարանական 5 կուսակցություններից 4-ըՙ «Արդարություն եւ բարգավաճում», Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ «Լավ» կուսակցությունները հաստատել են հայտարարությունը, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, բացասական դիրքորոշման պատճառով, զերծ է մնացել դրանից:

Հայտարարության մեջ ասված է. «Մենք, որպես Մեջլիսում խմբակցություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ, խստագույնս դատապարտում ենք 2020 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի եւ զինվորների դեմ հարձակումները, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում զինադադարն ու միջազգային իրավունքի նորմերը խախտելու գնով:

Այս վերջին հարձակումը, որ ձեռնարկվել է Թովուզի հարձակումներից հետո, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեծագույն խոչընդոտը: Մենք, անվերապահորեն աջակցում ենք Ադրբեջանի սեփական ժողովրդին պաշտպանելու, ինչպես նաեւ երկրի տարածքային ամբողջականությաունը վերականգնելու նպատակով ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում իրականացրած գործողությունները:

Լեռնային Ղարաբաղը շուրջ 30 տարի Հայաստանի օկուպացիայի տակ է: Ակնկալում ենք, որ այս ապօրինի օկուպացիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի եւ ԵԱՀԿ-ի որոշումներին համապատասխան վերջ կգտնի եւ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ եղանակով»:

Մեկնաբանություններն ավելորդ են: Պարզապես ի գիտություն Մեջլիսի պատգամավորներին ասենք, որ օկուպացիան երբեք օրինական չի լինում, իսկ ռազմական գործողությունները սկսել են ոչ թե սեպտեմբերի 28-ին, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ սեպտեմբերի 27-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ