RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2460, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅՑ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ ԷԼ ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հինգ տարին դեռ չլրացած իմ տղա թոռնիկը երեկ դրսում խաղը մի պահ թողնելով, հեւիհեւ եկել, տատին հարցրել էր. «Տատի՜կ, մենք անվադող ունե՞նք. էնտեղ մեծ տղաներ են եկել, հավաքում են, որ դիրքերըՙ մեր զինվորներին ուղարկեն»: Հետո արդեն տանը, տեսնելով, որ «չունենք», իր խաղալիք ավտոմեքենաների անիվների բոլոր ռետինե «դողերը» հանել, շարել էր...

Այս օրերին բոլորիս մտքերն ու հայացքները բնականաբար ուղղված են նույն կողմը... Բոլորի քայլերն էլ միտված են գեթ ինչ-որ բանով մեր բանակին, մեր արդար հաղթանակին մի նպաստ բերելուն: Հազիվ դեռահաս տղեկներ թաղից թաղ ընկածՙ անվադողեր են ոգեւորությամբ հավաքում ու աշխատում ուղարկել, երիտասարդ տղաներն ու աղջիկները քաղաքի տարբեր մասերում զբաղված են քաղցրավենիքի, սննդամթերքի ստվարաթղթե արկղերի պարունակության համալրման լուրջ գործով, շատերը դիմում են արյուն հանձնելու, ուրիշներն էլ ազգային հիմնադրամին փող փոխանցելու մասին են մտածում: Իսկ մեծ թվով երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդիկ լցրել են զինկոմիսարիատների բակը, կամավոր են գրվում...

Այս ամբողջ հուզիչ ու հպարտություն հարուցող համապատկերում, սակայն, կարծես թե սկսում է մոռացվել դեռ տիրող համավարակի վտանգը: Մարդկանց դեմքերին ավելի ու ավելի հաճախ արդեն չենք տեսնում դիմակները:

Ի դեպ, մինչ այս էլ հեռուստատեսությունների եւ այլ միջոցների համապատասխան քարոզչությունում մի բաց պետք է նշել: Հեռուստաէկրանների մի անկյունում գրվող «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը լավ է, բայց թերի է: Բացի նրանից, որ գնալով ավելի շատերի համար դիմակն ընդամենը դնչկալ կամ դնչազարդ է դարձել, որը ոչ մի բանի չի ծառայում, նաեւ ըստ էության մոռացվում է միջանձնային («սոցիալական») հեռավորություն պահելու խնդիրը: Կարծում ենքՙ անհրաժեշտ է հեռուստաէկրանի կարգախոսն էլ լրացնել ու գրելՙ «Կրիր դիմակ, հեռավորություն պահպանիր, փրկիր կյանքեր»:

Այս օրերին քաղաքի փողոցներում էլ գուցե հասկանալի պատճառներով թուլացած հսկողության պայմաններում նույնպես մարդկանց զգոնությունը որոշ չափով թուլացել է, ու դա վատ է: Իսկ թագավարակով հիվանդացածների թվի այժմ նկատվող աճի պայմաններում որքան վտանգավոր է կամավոր գրվող-գնացողների անզգուշությունն ու երկրորդ ահեղ թշնամի վարակի դեմ չպաշտպանվածությունը: Աստված չանի, որ նրանք միմյանց վարակեն ու վարակի աղբյուր դառնան այս դաժան պատերազմում կենաց-մահու կռիվ մղող մեր բանակի համար...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ