RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1504, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼՌՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը լայն լուսաբանվեց չեխական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Եթե պատերազմի առաջին օրերին ձգտում կար հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, ապա մի քանի օր անց թե՛ մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ հիմնականում հավասարակշռված հրապարակումներ ու հաղորդումներ էին թողարկվում:

Պետք է ասել, որ լայն դատապարտման արժանացավ ոչ միայն Սիրիայից վարձկանների օգտագործումը Թուրքիայի կողմից, այլեւ Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրթիռակոծումն ու Շուշիի եկեղեցու ռմբակոծումը: Սակայն մինչ օրս կառավարական մակարդակով որեւէ հայտարարություն չի եղել: Արտգործնախարարն է բանակցելու կոչ արել, իսկ նախագահ Զեմանի մոտ կայացած բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին:

Իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարը եւ տեղական ու սենատի մասնակի ընտրություններն այդ ամենի վրա իրենց դերն ունեցան: Նույնիսկ խոհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների կոմիտեների հայտարարություններում Թուրքիայի աջակցությունը դատապարտելու ոչ մի խոսք չկար: Ավելի կոնկրետ էր սենատորների որոշումը, որով կոչ էր արվում Չեխիայի կառավարությանը շտապ օգնություն ուղարկել ռմբահարումներից տուժած մայրերին ու երեխաներին, եւ ավելի ակտիվ կոչ անել Մինսկի խմբի համանախագահ երկրներինՙ դադարեցնելու պատերազմը: Քրիստոնյա հայ ժողովրդին աջակցելու ու խաղաղության կոչերով հանդես եկան Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան եւ Պրահայի փոխքաղաքապետ Յան Վուլֆը , որոնք հիշատակեցին նաեւ 100 տարի առաջ ցեղասպանված հայ ժողովրդի տառապանքները:

Չեխահայ համայնքն առաջին իսկ օրվանից կազմակերպեց դրամահավաք, որի արդյունքում Հայաստան հիմնադրամին ուղարվեց 21 հազար դոլար, եւ եւս 40 հազար դոլար ուղարկվեց ուղիղ փոխանցումների միջոցով: Դրամահավաքը շարունակվում է եւ ամսվա վերջին հավաքված գումարը կրկին կուղարկվի հիմնադրամին: Հայ համայնքի եւ անհատների անունից բազմաթիվ դիմումներ են ուղարկվել Չեխիայի ղեկավարներին եւ խորհրդարանականներին, միջազգային կառույցներին, որոնց ամենօրյա տեղեկատվություն է ուղարկում նաեւ Հայաստանի դեսպանությունը: Հայաստանին ու Արցախին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ նախկին պատգամավոր Ռոբին Բյոհնիշը եւ սենատոր Յարոմիր Շտետինան , նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը , նշելով, որ ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը:

Համավարակի պայմաններում հայտարարված արտակարգ դրությամբ իրավունք էր տրվում բացօթյա ակցիաներ անկացնել միայն 20 հոգու մասնակցությամբ: Ուստի մեծ ցույցի փոխարեն, հայ երիտասարդները Պրահայի կենտրոնական հրապարակում Չեխիայի իշխանություններին ուղղված լռության հսկում կազմակերպեցին, որը լուսաբանվեց նաեւ չեխական մամուլում: Ավելինՙ մի քանի օր անց նմանատիպ ակցիա կազմակերպեցին նաեւ Միլանի հայերը: Հայ համայքի ակտիվ անդամները հարցազրույցներով հանդես եկան չեխական մամուլում:

Ամեն դեպքում չեխահայերը շարունակում են իրենց բողոքի նամակներն ուղարկել ղեկավար մարմիններինՙ պահանջելով Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդեցությամբ վերջ տալ հայ ժողովրդի մի նոր ցեղասպանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ