RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1708, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԱՀԱՅ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՙ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Հ.Ա., Պրահա

Հայաստանի եւ Արցախի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցները օգնության տարբեր ճանապարհներ են փնտրում, եւ դրանցից մեկը Պրահայի հայ վարսահարդարների նախաձեռնությունն էր:

Անցած մի քանի շաբաթվա ընթացքում չեխահայեր Սոնա Վարդանյանը, Դավիթ Ներսիսյանը, Մարինե Տեր-Ղազարյանը եւ Իրինա Բարսեղովան իրականացրեցին մի հետաքրքրական ակցիա, որպեսզի հավելյալ գումար հավաքեն եւ ուղարկեն Հայաստան: Վարսահարդար Սոնա Վարդանյանի «Սոնատա» գեղեցկության սրահում միայն շաբաթ եւ կիրակի օրերին անվճար սպասարկեցին հայրուրավոր հաճախորդների, իսկ նրանց կողմից ըստ ցանկության թողնված գումարը հավաքեցին եւ ուղարկեցին Հայաստան:

«Առաջին շաբաթվա գումարը, որ մոտ 5300 եվրո էր, ուղարկեցինք «Հայ մայրեր» բարեգործական ընկերությանը, որը զբաղվում էր Արցախից Հայաստան տեղափոխված 400 մայրերի ու երեխաների համար անհրաժեշտ պարագաների ապահովմամբ: Հաջորդ շաբաթվա երկու օրերին հավաքված 4000 եվրոն ուղարկվել է Հայաստանՙ հայ կամավորների համար քնապարկեր եւ տաք հագուստ գնելու նպատակով: Իսկ վերջինՙ հոկտեմբերի 10-11ի հավաքած 2500 եվրո գումարը ուղարկել են Զինվորների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի նաեւ մեր վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքներին նույնպես օգնություն հասնի»,- պատմում է գեղեցկության սրահի տնօրեն Սոնա Վարդանյանը :

Եվս 500 եվրո ուղարկել են բարեգործական ընկերությանըՙ այլ հագուստներ գնելու համար: Նրա ասելով , այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի օտարները նույնպես մասնակցեն Արցախի համար հանգանակությանը: «Պատկերացրեք, հաճախորդների 70 տոկոսը չեխեր էին կամ այլազգիներ»,- ասում է Սոնան: Սակայն այսքանով նրանց օգնությունը չի ավարտվում: Մտածում են այլ նախագծեր էլ իրականացնել, որպեսզի ավելի մեծանա մասնակիցների շրջանակը:

Հիշեցնենք, որ Չեխիայի հայ համայնքից կազմակերպված եւ առանձին անհատների միջոցով 60 հազար դոլարից ավելի գումար է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Դրամահավաքը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ