RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1363, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

«Վալդայ» ակումբում ելույթ ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան պատասխանեց Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերից մեկին գերադասություն տալու հարցին: Նա նշել է, որ ՌԴ-ն գործընկերային հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Տեղի ունեցողը նա ողբերգություն անվանեց: Ըստ նրաՙ տարբեր ընդհանրություններ կան երկու երկրների հետ էլ. Հայաստանի հետ դարավոր կապերն ու քրիստոնեությունն են մերձեցնում, Ադրբեջանի հետՙ Ռուսաստանի բնակչության տասնհինգ տոկոսի իսլամին դավանող հատվածն ու բազմաթիվ այլ կապեր: Հակամարտությունը որակելով էթնիկականՙ Պուտինը հիշեց Սումգաիթում ու Ղարաբաղում ադրբեջանցիների կատարած դաժան հանցագործությունները հայերի նկատմամբ: Միաժամանակ նա նշեց, որ հակամարտությունն անվերջ չի կարող շարունակվել: Այսօր ամենավատ տարբերակով է հակամարտությունը շարունակվումՙ երկու կողմից էլ երկու հազարից ավելի զոհվածներ կան, զոհվածների ընդհանուր թիվը հասնում է հինգ հազարի, եւ Ռուսաստանը բոլոր մյուսներից ավելի է հետաքրքրված կոմպրոմիսի ձեռքբերմամբ եւ ռազմական գործողությունների դադարեցմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ