RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆՔ...

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Կիսաշրջազգեստի փոխարենՙ զինվորական համազգեստ, բարձրակրունկների փոխարեն էլՙ երկարաճիտ կոշիկներ: Աղջիկներն ապացուցում են, որ ճաշ եփելու եւ խնամված լինելու հետ մեկտեղ կարող են զենք բռնել ու դառնալ թշնամու սարսափը:

Սեպտեմբերի 27-ից Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում խոսելովՙ կանանց դերի մասին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսներից մեկում նշեց, որ հայ դիպուկահար կանանց հարվածից նույնիսկ ճանճը չի կարող խուսափել:

«Մենք էլ ենք ապրում մյուս կանանց նման, բայց եթե կրակելիս թափված մազերդ խանգարում ենՙ պետք է հավաքես, զենքը մաքրելիս եղունգներդ խանգարում են` պետք է կտրես: Հաճախ մեր հագուստը փոխելիս ենք հիշում, որ կին ենք, բայց սա է մեր կյանքը` ծառայության մեջ ենք»,- ասում է 28-ամյա դիպուկահար Լ.Գ.-ն, որը անհամբեր սպասում է, թե երբ է գնալու ռազմաճակատ:

Կին դիպուկահարները ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները հաղթահարած անձիք են: Լավ դիպուկահարից պահանջվում է դիմացկունություն, բարձր պատրաստակամություն, համբերատարություն, քանի որ դիպուկահարը հարկ եղած դեպքում կարող է սպասել նույնիսկ մեկ օրՙ թշնամուն թիրախավորելու համար:

Սեւ աչքերի ինքնատիպ փայլն ու դիպուկ հայացքը ամբողջացնում են դիպուկահարի նրա մասնագիտությունը: Հիշում է առաջին կրակոցը, Երեւանի պետական համալսարանում սովորելու տարիներին ու ժպիտով պատմում . «Կալաշնիկովի ավտոմատից էր: Երկու թիրախներն էլ խոցել եմ հենց առաջին գնդակից: Մեր ամբիոնի վարիչը նայեց ու ասաց` դու լավ դիպուկահար կլինես: Հենց սկզբից չեմ վախեցել զենքից, չէ՞ որ զենքն ունի հետհարված, բարձր աղմուկ, ինչը վախեցնում ու շփոթեցնում է մարդկանց: Սկզբից էլ կարողացել եմ այդ ամենը հաղթահարել», ապա շարունակեց. «Դիպուկահարի համար կրակելը քիչ է: Նա պետք է կարողանա քողարկված, անշարժ կերպով ժամերով պառկել: Դիպուկահարների մենամարտում ո՛վ առաջինը շարժվում էՙ նա դիակ է»:

Այս գործում կարեւորը կամքի ուժն է: Վախի մասին զրուցակիցս խոսում է հանգիստ, առանց կաշկանդվելու: Դիպուկահարը վախից պետք է ձերբազատված լինի: Նա մտածում է, որ վախը հաճախ սեփական ուժերին չհավատալու նշան է: Իսկ կրակելիս միայն թիրախի մասին է մտածում.« Նպատակը պետք է մեկը լինիՙ խոցել թիրախը: Այդ վայրկյանին չես մտածում, որ քո դիմաց մարդ է: Դիպուկահարից սառնասրտություն է պահանջվում, նա պետք է մի կողմ դնի մարդկային մի շարք զգացմունքային գծեր ու մի բան լավ իմանաՙ եթե դու չխփեցիր, ինքն է խփելու»: Նաեւ ավելացրեց, որ մահից չի վախենում, քանի որ աշխատում է թշանամու հետ ու պետք է իմանալ, որ գուցե դիամցից էլ մի քանի հոգի «աշխատում է» քո վրա, «Մինչեւ սահման հասնելը մի շարք փորձությունների միջով ենք անցնում, կարեւորը հոգեբանորեն պատրաստ լինելն է: Հենց մտածեցիր մեռնելու մասին, հաստատ մինչեւ սահման չես հասնի: Սահման հասնում են պրոֆեսիոնալներն ու լիարժեք պատրաստվածները»:

Հերոսուհիս խոստովանում է, որ նախանձում է այն աղջիկներին, որոնք հիմա առաջնագծում են եւ ամեն վայրկյան սպասում է, թե երբ է միանալու ընկերուհիներին:

Գոտին ձգված է, կոշիկները փայլում են, զենքն էլ պատրաստ սպասում էՙ թշնամու կրակը կանխելուն:

Զրույցն ավարտելուց հետո զրուցակիցս մի բան եւ ավելացրեց. «Պետք է տղամարդ դառնալ, ոչ թե բառի արական իմաստով, այլ զենք բռնել ու ոսոխին իր տեղը ցույց տալու իմաստով: Պատերազմ է, իսկ պատերազմում բոլորս մի անուն ունենքՙ տղերք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ