RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1552, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱ՛Պ, ԹՈՒՐՔԻՆ ԿՐԱԿԵ՞Լ ԵՍ... ՔԱՆԻ՞ ՀԱՏ ԵՍ ԿՐԱԿԵԼ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Արցախում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախը եւ խաղաղ բնակավայրերը, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ անտուն են մնացել կամ էլ անդադար հրետակոծության տակՙ բնականաբար ապահով վայր չեն համարում իրենց բնակավայրը:

Այս ամենի հետեւանքովՙ հիմնականում կանայք երեխաների հետ միասին եւ ծերերը, ստիպված տեղափոխվել են այլ բնակավայրեր, իսկ մի մասըՙ Հայաստան:

Արցախցի ընտանքիներից մի քանիսն ապահով վայր են համարումՙ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական վարչական տարածքը:

Ոմանք բնակվում են հանգստյան գոտիներում, իսկ մյուս մասին մի շարք բարերար արզականցիներ հյուրընկալել են հենց իրենց տանը եւ միասին հաշտ-համերաշխ ապրում ենՙ մեկ տանիքի տակ:

Արզականցի բարերար Բագրատ Սիմոնյանն ՙ իր որդու նախաձեռնությամբ, մեծ սիրով եւ հոգածությամբ է հյուրընկալել Գրիգորյանների ընտանիքը:

Բագրատ Սիմոյանը հիշում է այն օրը, երբ արցախցիներին բերել էին գյուղ, գյուղապետարանից զանգահարել են իրեն, նա էլ տունը տրամադրել է այս ընտանիքին, իսկ այժմ միասին ապրում են մեկ ընդհանուր հարկի տակՙ մինչեւ պատերազմական գործողությունների ավարտը:

Տանտերը նշում է, որ պատրաստ է իր տանիքի տակ արցախցի ազգակիցներին պահել անժամկետ, իսկ երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակՙ ինչպես կցանկանան իրենք:

Իսկ արդեն այսօր իր ընտանիքի անդամների նման պահում է նրանց ապրում իրենց հոգսերով:

Տանտերըՙ նշում է, որ այս մարդիկ տեղահան են եղել եւ եկել են Հայաստան, իսկ մենք պարտավոր ենք կանանց, երեխաներին, ծերերին ապահով վայրում պահել, որքանով որ այս պահին հնարավորություն ունենք: Տա Աստված պատերազմը շուտ վերջանա, խաղաղություն լինի, ամեն մեկն իր բնակավայրը գնա: Հաղթանակով խաղաղություն մեր երկրին,բարեմաղթեց Բագրատ Սիմոնյանը:

Արցախցի Գրիգորյանների ընտանիքի տատըՙ Զոխրա Գրիգորյանը շնորհակալ է եւ գոհ թե՛ տան տիրոջից, թե՛ մյուս աջակիցներից:

Տատը պատմում է, որ առավոտյան ժամը 6-ին Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից եկել, հասել են այստեղՙ պատերազմը սկսվելուց 10 օր հետո միայն, երբ հրթիռակոծել են գյուղը: Երեխաների անվտանգությունից, նկատի ունենալովՙ ուզած-չուզած մեկ ժամվա ընթացքում արագ հավաքվել եւ դուրս են եկել Արցախիցՙ տեղափոխվելով Գորիս, իսկ Գորիսից ավտոբուսովՙ Կոտայքի Չարենցավան քաղաքի հյուրանոց:

Առավոտյան արթնանալուց հետո տեղափոխվել են Արզական գյուղ եւ ապաստանել Բագրատ Սիմոնյանի տանը:

Զոխրա տատը պատմում է, որ այս ընթացքում բոլորով ստրես են տարել, հատկապես երեխաները վախեցած են ձայներից:

- Երբ արդեն Արզական գյուղում էինք, տան բակում մեքենայով քարեր էին թափում, քարերի թափվելու ձայնից երեխաները վախից վազեցին եւ մտան տուն, ասում եմՙ մի վախեցեք, այստեղ ապահով է, այստեղ չեն խփի:

Տատը նշում է նաեւ, որ իրենց շատ լավ ու ջերմ ընդունեցին, իր ասելովՙ մինչեւ կյանքի վերջ պարտական են այս մարդկանց:

Անհատները, բարերարները սնունդ եւ հագուստ են տրամադրում ընտանիքներին:

Զոխրա տատը մեծ ոգեւորությամբ, բայց ներքին տխրությամբ հարցնում է.

- Գիտե՞ս քանի թոռ ունեմ դիրքերում, ո՛չ գիշերն ենք կարողանում քնել, ո՛չ ցերեկը, իսկ մեծ աղջկաս տղան վիրավորՙ հիմա հիվանդանոցում է:

Տատն արցունքոտ աչքերով պատմում է, երբ անօդաչու թռչող սարքը խփել է խմբի տղաներին, բոլորն այրվել են, միայն իր թոռն է հրաշքով փրկվել:

Փոքրիկ Լիլիթը սովորում է 7-րդ դասարանում:Տխրությամբ է հիշում, թե՛ իրենց Արցախի տունը,թե՛ ընկերներին. ցածր տոնով պատմում, թե ինչպես դուրս եկան իրենց տնից:

Իսկ Նարեկը, երբ զանգահարում է հորը, պարտադիր հարցնում էՙ թուրքին կրակե՞լ ես... քանի՞ հատ ես կրակել:

Նարեկը մեծ ոգեւորությամբ ու վստահ ասում է, որ առանց վախի ցանկանում է զենք բռնել եւ կռվել, այնուհետեւ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պաշտպանվել այն դեպքում, երբ ուղղաթիռը վերեւից հարձակվում է, դա իրեն հայրն է սովորեցրելՙ պառկել գետնին եւ գլուխը ձեռքերով պինդ ծածկել:

Նարեկը խոստանում էՙ երբ մեծանա, Արցախի զորամասերից մեկում մեքենա է վարելու, դե իսկ Հայասատանը Նարեկին դուր չի եկելՙ իր Արցախի տունն է կարոտել, բայց այ Բագրատ պապիին չի մոռանա, խոստացել է, երբ ամեն բան լավ լինի, Արցախ գնալուց հետո խոճկորու նուռ է նվիրելու Բագրատ պապիին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ