RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 536, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԵՆՋԱԲՑԻ ՌԵՍՏՈՐԱՆԱՏԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Հ. Ծ.

Թուրք-ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դեմ, հարյուրավոր մարդկանց զրկեց իրենց բնակարաններից: Նրանց մի մասը ապաստան գտավ Երեւանում: Մինչ ամբողջ հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում, թե սփյուռքում մի բռունցք դարձած ամուր է պահում թիկունքը իր անմիջական աջակցությամբ, փենջաբցի մի ընտանիք, որն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Երեւանում, իր զորակցությունն է հայտնում հայերին:

Հայաստանն իրենց տունը համարող բազմաթիվ հնդիկների շարքում, 47-ամյա Պարվեզ Ալի Խանը , Փենջաբի Մալերկոտլա շրջանից, որի երկու դուստրերը սովորում են Երեւանում, իր կնոջ հետ գտել է արդյունավետ ձեւը օգտակար լինելու: Տեսնելով, թե ինչպես է ամբողջ ժողովուրդը համախմբված եւ կազմակերպված ձեւով պահածոներ, հագուստ ու դեղորայք հասցնում ապաստանվածներին, Պարվեզը, ըստ «India Today» պարբերականում տպագրված Գիտա Մոհանի հոդվածի, մտածել է երեւանյան իր ռեստորանում տաք ճաշ պատրաստել եւ ձրի տրամադրել պատերազմից տուժածներին, կամ առաքել նրանց: Սկզբնական շրջանում դժվարություններ առաջացել են, թագավարակի պատճառով ռեստորանի աշխատակիցներից մեծ մասի Հնդկաստան վերադառնալու պատճառով, սակայն շուտով հարցը լուծվել է: Ֆեյսբուքում դուստրերի տեղադրած կոչին շատերն են արձագանքել եւ այժմ, հոկտեմբերի 4-ից 50 կամավորներ աշխատում են ռեստորանի խոհանոցում եւ առաքման բաժնում: Օգնության են հասել նաեւ մի քանի կազմակերպություններ: Գործը լավ է կազմակերպված: Ունեն հեռախոսային համարներ, հասցեներ եւ նաեւ նախնական պատվերների ցուցակներ: Փորձում են ինչքան հնարավոր է շատ մարդկանց հասցնել տաք ճաշը, որն ըստ դուստրերի, պատրաստվում է հայերի քիմքին հարմար բաղադրատոմսովՙ ոչ շատ կծու, ոչ ինչպես սովորական հնդկական ճաշերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ