RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԴՈՒՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՊՐԵԼ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած արցախցիները դեռ ուշքի չեն գալիս: Արցախի նոր սահմանների մասին լսելուց հետո մարդիկ հայտնվել են ծանր ու անորոշ վիճակում: Արդեն մեկ ամսից ավելի էՙ Արցախը լքել են, բայց սրտով դեռ այնտեղ են ՙ ռմբակոծված փողոցներում, սահմանին, միայնակ մնացած տներումՙ կիսատ թողած նախաճաշի սեղանով:

- Հաղթանակի էի սպասալ,քինայի իմ տունը:

Թալիշ գյուղի բնակիչ Ռայա տատը, ինչպես բոլոր հայերը,սպասում էր հաղթանակի:Արդեն քանի օր է ուշքի չի գալիս, դեռ առանց արտասվելու խոսել չի կարողանում:Ասում էՙ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Թալիշում: Ռայա տատը լսողության հետ խնդիրներ ունի. դեռ 90-ականների պատերազմի ժամանակ տան մոտ պայթյուն է եղելՙ իր հետքը թողնելով կնոջ լսողության վրա: Առավոտյան արթնացել ու տանից դուրս է եկել,փողոցով անցնող հրշեջ մեքենայի վարորդը տեսել էր նրան ու հարցրել. «Տատի՛ ջան, ի՞նչ ես անում այստեղ. պատերազմ է»: «Ի՞նչ պատերազմ»: Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը նա լքել է Թալիշըՙ աչքն իր կիսաբաց դռանը:

Քարվաճառի Քնարավան գյուղում 15 ընտանիք է ապրում: Տարիներ շարունակ իրենց ձեռքերով քարը քարին են դրել, գյուղը շենացնելու ուղին բռնել, իսկ հիմա ստիպված են թողնել ամեն ինչ ու հեռանալ ցավը սրտում:

«Թշնամուն մի շիվ ու մոլախոտ էլ չենք թողնելու: Լավ է կրակին տանք,քան թշնամուն:Իմ արած-դրածը իմ ձեռքով վառել եմ,ինչ կարողացելՙ վերցրել եմ,մնացածը վառել,եթե իմ երեխան չի ապրելու,ուրեմն ոչ ոք թող այդտեղ չապրի»,-մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչՙ Արմենը :

Տները այրելուց բացիՙ արցախցիները «մաղթանքներ» են թողնում նաեւ պատերի վրա ադրբեջանցիների համար, պատերին գրելովՙ «Անիծվե՛ք դուք, թո՛ւրք շներ, չե՛ք մարսելու», «Մեռնելու եք էս օդից», «Ո՛չ վայելեք»:

«Կյանքիս ամենաերջանիկ տարիներն այնտեղ եմ ապրելՙ Ստեփանակերտի տանս»,- պատմում է տիկին Սուսաննանՙ նկարագրելով այնտեղի իր ողջ ստեղծածըՙ խոհանոցը, որտեղ պատրաստել է պաստաներ, ժինգյալով հաց, տապակած կանաչիներ ու իսկական արցախյան լոլիկով ձվածեղ:

Ամեն ընտանիք իր ողբերգությունն ունի: Հարցիսՙ արդյոք գիտի՞ տունը կանգուն է թե ոչ, տիկին Սուսաննան պատասխանում է. «Կանգուն է, բայց ինչ տարբերություն,չնայած Արցախում խաղաղապահներ են տեղակայվելու, մեկ էՙ հետ գնալու ցանկություն չունեմ: Մեզ զրկել են մեր տնից,մեր հայրենիքից,մեր կյանքից,մեր եկեղեցիներից: Ձեզ վրա վերցրեք. իսկ դուք կկարողանայի՞ք ապրել թուրքի հետ»:

«Պատերազմից հետո տեսնում եսՙ ցամաքած գետ է: Տարիներ են անցնում, նորից ծաղկում է, ապրում. այդ ինչքա՞ն պիտի ուժ ունենաս, որ չդադարես սիրել կյանքը»,-ասում է Արցախի բնակիչ Քնարը ավելացնելով. «Մայրս չէր թողնում, որ մեր հասակակիցների մոտ «հայրիկ» բառն ասենք: Ասում էրՙ մեկ ժամ հետո չես իմանաՙ ում հայրը ողջ կլինի, ու հիմա նույն կերպ տան մասին էլ, չես կարող խոսել, ինչ իմանաս, ո՞վ իր տունն ու տեղը կորցրած չի լինի»:

Ու այսպես շարունակՙ տնից տուն մարդիկ իրենց ամենաթանկն են տալիսՙ կյանքը, զավակներին, սիրելիներին, տունը: Կոտրված մեջքով, կոտրված սրտով, բայց նաեւ հավատով սպասում իրենց տուն-տեղի խաթարված խաղաղությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ