RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 837, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՆ ԲԱՆԱԼԻՆ 44 ՕՐ ՁԵՌՔՈՒՄ ՊԻՆԴ ՊԱՀԱԾ, ՀՈՒՅՍՆ ԷԼ ՉԿՈՐՑՐԱԾ` ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

- Լյոխ լավա լինելու: Քինում ենք մեր հողին, մեր երկիրը նորից ոտքի հանենք:

Նոյեմբերի 14-ինՙ հրադադարի հայտարարությունից հինգ օր անց, Երեւանից Արցախ ուղեւորվեցին առաջին ավտոբուսները: Տասնմեկ ավտոբուս Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքից շարժվեցին դեպի Արցախ: Երեւանում ապաստանած հազարավոր արցախցիներից շուրջ 200-ը մեկնեցին իրենց ծննդավայր, հաջորդ օրերին նրանց թիվը կրկնապատկվեց, եռապատկվեց:

«Ամեն ինչ էլ կհաղթահարենք. կարեւորը գնանք մեր տուն, մեր հողում լինենք: Դժվարություններին սովոր ենք, երեք պատերազմ ենք տեսել, էս էլ կանցնի», ասաց 35-ամյա Նարինեն , ապա ավելացրեց, որ դժվարանում է պատկերացնել քաղաքը ավերված, բայց հուսով է, որ շատ շուտով նորից ոտքի են կանգնելու:

Ճարտար գյուղից 85-ամյա Լուսիկ տատը լսելով ԱՀ նախագահի հայտարարությունըՙ միանգամից հավաքել է իրերը, որ տեղափոխվի Ճարտար. «Էլ չեն կրակում, Ճարտարն էլ մեր մոտ է: Նախագահը, որ ասում է հետ եկեք, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Գնանք հասնենք մեր տներին, թոռներս էնտեղ են, գնամ բալեքիս տեսնեմ», ասաց Լուսիկ տատը, իսկ որդինՙ 60-ամյա Սահակն ասում է, որ ծանոթներից ճշտել է, կրակոցներ չկան ու որոշել են վերադառնալ. «Ճարտարում տուն-տեղ, անասուն, հող ենք թողել, գնանք հասնենք, որ տեր կանգնենք էտ ամեն ինչին»:

Վախը սրտում, բայց նոր կյանք սկսելու հույսով, 30-ամյա Անահիտը վերադառնում է Ասկերան: Զրուցակիցս իր խոսքում ասաց, որ ամեն ինչի մասին էլ մտածում է, երեխաների համար է մի փոքր վախենում, բայց ասում էՙ «Մեզանից հասնում է գնալը, իսկ անվտանգության մասին էլ թող իշխանությունը մտածի»:

Ժպիտը դեմքներին, բայց մռայլ մտքերով, Մհեր պապն ու կինն էլ են վերադառնում իրենց տուն, ուրախ են, որ հետ են գնում, բայց չէին ուզում այս գնով հետ գնալ. «Էստեղ մեզ շատ լավ ընդունեցին, բայց դե մենք մեր տուն ենք ուզում գնալ: Գնանք ապրենք, շենացնենք, թող թուրքն էլ կողքից տեսնի ու նախանձի: Մեզ մեր տները մնացին, իսկ իրենք թող գնան իրենց ֆոսֆորի վրա ինչ ուզում են անեն», ասում է Մհեր պապը, իսկ կինըՙ տիկին Մանիկը, ավելացրեց, որ պատերազմը կարող էր ավելի շուտ վերջանալ ու զոհերն էլ քիչ կլինեին. «Մենք հեչ, մեր 18 տարեկան մատղաշ երեխեքն էին ափսոս»:

Հույսը չկորցնելով, մտքում լավ բանի սպասելով ու տան բանալին ձեռքներում պինդ բռնածՙ արցախցիները վերադառնում են իրենց հայրենիքՙ ապրելու ու արարելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ