RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Ազգ»ի ընթերցողները քաջածանոթ են անգլիացի լրագրող, «Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքում հատուկ թղթակից Ռոբերտ Ֆիսքին : Նրա հայամետ հոդվածների թարգմանությունները պարբերաբար տպագրվել են մեր թերթում: Ցավոք, «Միրոր Սփեքթեյթրի» նոյեմբերի 14-ի համարում լույս տեսած Փիթեր Բալաքյանի հոդվածից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 30-ին Դուբլինում կաթվածից 74 տարեկանում վախճանվել է հայտնի լրագրողը:

Բալաքյանը առաջին անգամ նրա հետ ծանոթացել է 1997-ի Մանհեթենի «Հիլտոն» հյուրանոցի բարում: Ֆիսքը հետաքրքրվել է այդ ժամանակ Թուրքիայի կառավարության կողմից վարձված պատմաբան Հիթ Լոուրիի սկանդալային պատմության դեմ Բալաքյանի եւ պատմաբան Ռոբերտ Լիֆտոնի նախաձեռնած ազգային բողոքագրի ճակատագրով: Դրա տակ 150 ականավոր մտավորականներ, գիտնականներ ու գրողներ էին ստորագրել, եւ մամուլի էջերում մեծ արձագանք էր գտել: «Հաջորդ անգամ նրան հանդիպեցի Բեյրութում եւ Հալեպում 2005-ին, երբ գնացել էի բանախոսելու: Նա դարձավ իմ անպաշտոն ուղեկցորդը: Զրույցների ժամանակ Ֆիսքը կրակ կտրած խոսում էր թուրքական ժխտողականությունից: Չգիտեի, որ այդքան խորն են նրա գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա ամենայն կրքոտությամբ հետամուտ էր լինում բացահայտելու հանցագործությունն ու անարդարությունը: Նրա գիտելիքները ակադեմիական մակարդակի էին», գրում է Բալաքյանը:

Ռոբերտ Ֆիսքը ծնվել էր Մեյդստոունում (Քենտ, Անգլիա) 1946-ի հուլիսին: Կրթությունն ստացել էր Լանկաստեր համալսարանում, իսկ այնուհետեւ Դուբլինի Տրինիտի քոլեջից դոկտորի գիտական աստիճան էր ստացել քաղաքագիտության բնագավառում: Հայրը Առաջին աշխարհամարտի վետերան էր եղել, եւ նա երիտասարդ տարիքից արդեն հասկացել էր արեւմտյան եւ օսմանյան իմպերիալիզմի կործանարար ազդեցությունը հատկապես Միջին Արեւելքում: Հոր նման խստագույնս դատապարտել էր պատերազմները: Հատկանշական է նրա «Շեքսպիրը եւ պատերազմը» հոդվածը (որը «Ազգ»-ում տպագրվել է 2007-ի մայիսի 19-ի համարում), որտեղ մեծագույն վարպետությամբ նա խորամուխ է լինում ամենադասական բարդիՙ Շեքսպիրի ստեղծագործությունների մեջ ու հայտնաբերում զարմանալի կանխագուշակումներ նրա հատկապես պատերազմական տեսարանների նկարագրություններում: Ֆիսքը նաեւ աներկդիմի կեցվածք էր որդեգրել արաբական աշխարհի հանդեպ: Արժանացել էր բազում մրցանակների: Հեղինակ է «Հանուն քաղաքակրթության մղված Մեծ պատերազմը: Միջին Արեւելքի նվաճումը» (The Great War for civilisation: The Conguest of the Middle East) եւ «Առաջին Ողջակիզումը» (The First Holocaust) վերնագրերով գրքերի: Որպես հետաքննող լրագրող, ավելացնենք մեր կողմից, Ֆիսքը ընդարձակ նյութ է հրապարակել դեռեւս 1982թ.ինՙ Լիբանանում իսրայելական բանակի եւ անձամբ Արիել Շարոնի հրամանատարության քաջալերական հայացքի ներքո ընդամենը մեկ օրում ավելի քան 3000 պաղեստինցի փախստականների սպանությանըՙ լիբանանյան քրիստոնյա գրոհայինների ձեռքով: Այդ հոդվածը, ինչպես նաեւ նրա մի շարք այլ հետազոտություններ մաս են կազմում հետաքննական համաշխարհային կարեւորության նյութեր բովանդակող ժողովածուների:

Հիշեցնենք դարձյալ, որ 1918 թ.ին Ռոբերտ Ֆիսքը Նյու Յորքում արժանացել է Թեքեյան մշակութային միության մրցանկաին ու պարգեւին:

Իր հոդվածի վերջում Բալաքյանը կոչ է արել Հայոց ցերասպանության վերաբերյալ Ֆիսքի գրությունները ամփոփիչ մի առանձին հատորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ