RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 875, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԱՎԵԼԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՊԵՏՔ ՉԷ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Ինչ-որ մեկն այս օրերին հերթապահ կարծիք հնչեցրեց, թե շատ ժողովուրդներ են նման վիճակից դուրս եկել: Ոչ մի կոնկրետություն, այլՙ ընդամենը լավատեսության ինչ-որ դրսեւորում: Եթե մենք այսօրինակ ընդհանրական, գրեթե ոչինչ չասող մոտեցումով ենք առաջնորդվելու Հայաստան երկրի առաջիկայի ու ապագայի հանդեպ, միշտ էլ առիթ ու միջոց կգտնվի արդարացնելու այն վիճակը, որում կհայտնվենք առաջիկա տասնամյակում, առավել եւս 5 տարիներին:

Նման մտահոգություն առաջացավ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ու «իմքայլականների» հանդիպումը դիտելու ընթացքում: Չեմ կիսում այն մոտեցումը, թե հարցերի հարցը պատերազմն էր իր ընթացքով, քանզի բուն մարտական գործողությունների կողքին պակաս կարեւոր չէ թիկունքի վիճակը: Այստեղ մեր խնդիրներն ավելին են, քան կարելի է պատկերացնել: Բոլոր առումներով սեփական պահանջմունքների նվազագույն, երբեմն աննշան բավարարումը գրեթե չէր անհանգստացրել Ազգային ժողովի տնտեսական բլոկի պատգամավորներին, որոնք ոչ մի հարց չուղղեցին երկրի ղեկավարին: Այդ օրերին արդեն աննախադեպ թանկացումներ սկսվեցին: Բնակությանս վայրի առեւտրի կետերից մեկից որոշեցի տեղական արտադրության թարմ հավի միս գնել, որի գինը նշված էր ցուցափեղկումՙ 1300 դրամ: Ծանրություն քարշ չտալու նպատակով որոշեցի մոտակա փուռ-խանութից հաց գնել, եւ նոր հավի հարցը լուծել: Ավաղ, հիասթափությունս մեծ եղավՙ հացի արտադրությունը փակվել էր, ասացինՙ վերանորոգումից հետո ժամանցային ինչ-որ կենտրոն է գործելու: Վերադաձա հավի մսի վաճառքի կետ, ու անակնալի եկա 1300 դրամ գնի տեղում նոր գնապիտակ էր փակցվածՙ 1450 դրամ:

Հիմա ի՞նչ մտածի երեւանցին, տվյալ պարագայում նաեւ զեյթունցին, որն իր վիճակից բխող ճարահատյալ քայլերը մի կերպ կատարում էՙ ողջ օրն իր տաքսու համար ուղեւոր է փնտրում, դեղատանն ու վարսավիրանոցում է աշխատում, պտուղ-բանջարեղենի առեւտուր է իրականացնում, ու նման տնտեսական գործունեություն է կատարում: Նա գիտի, առավել եւս հաշտվել է, որ Հայաստան երկրի տնտեսությունը պատերազմում անհրաժեշտ ժամանակակից զինատեսակներ արտադրելու ներուժ առայժմ չունի, տա Աստվածՙ սխալվեմ, հավի միսն ի՞նչ է, որ չենք կարողանում արտադրել, բուսայուղի եղածն ի՞նչ է, որ հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից ներկրում ու մարտ ամսին 630 դրամով վաճառվողը հիմա 820 դրամով ենք գնում: Այցելեք մոտակա հանգստի վայրերն ու ձեր ոտքերի տակ նայեք ամենուր արեւածաղկի կճեպներ են, ժամեր առաջ հայտնված, այգիների պատշաճ տեսքը պահելու դիմաց խնդիրներ ստեղծող: Փողոցը, որտեղով առավոտյան թեթեւ քայլքով զբոսայգի եմ հասնում, ամեն օր նվազագույնը 6-7 հաղթանդամ կանաչ զգեստավորներ են մաքրում

Հիմա ի՞նչ, հաշտվելու ենք այսօրինակ գործընթացներին, քանզի իշխանություն կրողներն անհաղորդ են դրանց, նրանց մտահոգությունները հիմնականում ընդհանրական են ինչ-որ բան անելու անկարողության պարզ դրսեւորումների ցուցադրումներ: Շարքային քաղաքացուց, ինչքան էլ նրան թվացյալ վարչապետ հռչակենք, ավելին պահանջել պետք չէ: Նա միշտ է ահազանգել, որի հանդեպ իշխանավորը յուրօրինակ խուլ ու համր է ձեւացել:

18 նոյեմբերի, 2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ