RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 776, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ լրագրության բաժին 3-րդ կուրս

- Ոտքիցս վիրավոր եմ եղել, բայց չեմ թողել տանեն հոսպիտալ. ասել եմՙ թող ասկոլկան դիրքերում հանեն, ես չեմ կարա էս թեժ պատերազմի ժամանակ գնամ պառկեմ, եւ ի վիճակի եմ սահման պահեմ,- պատմում է Արցախի սահմանին կանգնած զինվորներից մեկը:

Հայ զինվորը հայրենիք չի տվել թշնամուն, պայքարել է մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը. ուղղակի զինվորին դավաճանել են:

Կամավորականների մի մասը բարեխղճորեն կանգնել է մինչեւ վերջ, իսկ շատերն էլ մենակ են թողել 18-20 տարեկան զինվորներին:

Միայն համացանցում կամ փողոցներում ակտիվ մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնելով չէ, սահմանին կանգնել էր պետք:

Մեկ զինվորի դեմ մեկ տանկ, տասը զինվորի դեմՙ հարյուր թշնամի: Այս ամենը տեսնելովՙ միեւնույն է, հայ զինվորը պայքարել է մինչեւ վերջ:

Դավաճան են այն տղամարդիկ, որոնք լքել են Արցախը. եթե յուրաքանչյուր ոք մնար իր քաղաքում, գյուղում Արցախի ոչ մի տարածք չէր ընկնի:

Արցախցիների մեծ մասը այսօր արդեն իրենց իրերն են տեղափոխում իրենց բնակավայրերից:

- Իմաստ ու ապագա չկա էստեղ, մնանք ինչ անենք,- ասում է արցախցի մի տղամարդ:

Եվ հենց այս տրամադրվածությամբ պատերազմական օրերին չեն կանգնել զիվորի կողքին:

Այրել տները եւ դո՞ւրս գալ: Սա՞ է հարցի լուծումը:

Հենց արցախցին պետք է իմաստ եւ ապագա ստեղծի իր սուրբ հողում ապրելու համար:

Ինչպես նշում է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը. «Տարածքներ են սպասում արցախցուն: Հեշտ է ունեցվածք տեղափոխել. հայրենի՛ք է պետք պահել»: Եվ ինչպես վստահեցնում է նաՙ Արցախը մնալու է հայկական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ