RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1325, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵՐՎԱԾՆ ԱՌԱՎԵԼ Է ԱՎԵՐԱԿՎՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հեռուստաեթերից ելույթներ ունեցող որոշակի անձինք, որոնց լրագրողները քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ են ներկայացնում, վերջին օրերին հաճախ են խոսում ծավալվող իրադարձությունների հանդեպ հասարակական ու հանրայինՙ իրենց բնորոշմամբ պասիվ դիրքորոշման մասին: Ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ ասելՙ արդար չէ մարդկանց պարսավել բաների համար, որոնցում նրանց ներքաշել են տասնամյակներ շարունակ եւ նույնքան շրջան էլ հիասթափեցրել: Բացառություն էր թերեւս 88-ը եւ մասամբ 2018-ի ապրիլը, երբ կոռուպցիա կոչվածը մարդկանց ու հանրությանը պարզապես խանգարում էր ապրել, երկիրը տնտեսական գահավիժման էր հասել, որը ՀՀ նախագահն ընդունեց որպես գաղջ միջավայրում ապրելատեղ:

Նայում եմ բնակելի թաղամասիս հարյուրավոր ծանոթ դեմքերին ու մտորում, թե ի՞նչ են ակնկալում նրանցից հրապարակային այրերըՙ գալ հանրահավաքների ու փողոցներ փակել: Վստահեցնում եմ, որ ծանոթներիս ու հարեւաններիս բազմաթիվ ներկայացուցիչների մեջ հազիվ մի քանիսն են եղել նրանք, որոնց նկատել եմ այլեւայլ հավաքներում: Երբ իշխանությունն իր քաղաքացուն արհամարել, ոչնչացրել է բոլոր առումներով, անգամ նրան նորերի բառապաշարով հպարտ քաղաքացի է հռչակել, մարդկանց հիմնական հատվածի մոտ սպասվող հեղափոխական դրսեւորումներ չեն առաջացել: Դա հերթական եւ հատկապես ընթացիկ իշխանության ամոթն է, որը սովորեցրեց ջարդել հանրային ունեցվածքն ու օրեր անց ուղղակի առումով ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու կոչերով հարձակվեց յուրօրինակ լավատեսության տրված մարդկային հատվածների վրա: Տասնյակ ոլորտներում հանրային ակտիվացումներ եղան, բնապահպանական ու սանիտարա-հիգիենիկ, համայնքապետերի ապօրինությունների ու համայնքների խոշորացման դեմ, փոքր ու միջին գործարարությունն ընդվզեց հարկային տեռորի դեմ, որոնց օրվա իշխանությունը բացարձակապես ապօրինի ոստիկանական ու ԱԱԾ-ական ուժերի ճնշմամբ անողոք լռեցրեց, շատերին էլ կալանքներով սպառնաց:

Մեր ամոթն է, որ հայրենի համարվող թե հորջորջվող իշխանությունը չտեսնելու է տալիս հանրային այս վիճակը, երբեմն մարդկանց հարաբերական պասիվությունը փորձում է ներկայացնել որպես իր գործունեությանը համաձայնություն: Առավել մեծ վիրավորանք կառավարում կոչվողին դժվար է պատկերացնել: Միայն խոշոր բիզնեսի հարկային արտոնությունների միջոցով հարկահավաքությունից դուրս թողնելու որոշումով ՀՀ բյուջեն առնվազն 70 միլիոն դոլարի թերակատարում ունեցավ, որը փակելու համար ձեռք մեկնեցին մեր միլիոնավոր հայրենակիցների հանգանակած հիմնադրամի միջոցներին: Ուղղակի զավեշտի ոլորտից են իշխանության տնտեսական բարեփոխումների ուղղությամբ քայլերը, հատկապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղվածները: Նշեմ դրանցից տարօրինակը, եթե խայտառակը չասեմ, «խելացի անասնագոմեր» անվանվածը: ՀՀ կառավարությունում այն քննարկելիս, ֆինանսական միջոցների հատկացման որոշում ընդունելիս բառ անգամ չասվեց, որ ծրագրի հեղինակը ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն էր, այլ մեր երկրում 2005 թվականից գործող ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման կենտրոնը, այսպես կոչված CARD-ը: Թե ինչ ավերածությունների է ենթարկվել հայկական գյուղը, տեսանելի է բոլորիս ներկրվում է այն ամենը, ինչ հնարավոր է արտադրել մեր բարեբեր հողերումՙ սկսած առաջին անհրաժեշտության հացահատիկից ու բուսա-կենդանական յուղերից, մսատեսակներից, անգամ սոխ ու սխտորից, շաքարավազի հումքից, վերամշակողներին անհրաժեշտ նյութերից ու օժանդակ միջոցներից:

Ավերվածն առավել է ավերակվում եւ սա իշխանության խնդիր է, որտեղ մեղավորների փնտրտուքի տրվել պարզապես պետք չէ:

24 նոյեմբեր, 2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ