RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԸ, ԿՈՂՄԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Այսօր արդեն, երբ թուրք-հայկական հերթական ավերիչ պատերազմը Ռուսաստանի ջանքերով փաստորեն դադարեցված է, ԶԼՄ-ներում ու էլեկտրոնային կայքերում տարաբնույթ հրապարակումներ են հայտնվում: Դրանց մեծ մասը մեղադրանքներ են պատերազմն ապաշնորհության հետեւանքով տանուլ տված իշխանությունների հասցեին եւ հիմնականում արդարացի են: Սակայն կան նաեւ պատերազմը շարունակելու անուղղակի կոչեր, որոնք, մեղմ ասած, զարմանք ու ցավ են պատճառում: Փափուկ բազմոցին տաք սենյակում սուրճը վայելելուն զուգընթաց բոլորին դավաճանի պիտակ կպցնելն ու զուտ խոսակցական հարթակում հերոսություն խաղալն ու այդպիսի կոչեր հնչեցնելը, կարծում եմ, այնքան էլ բարոյական չեն:

Հարկավոր է, որ յուրաքանչյուրս իր տեղում, Հայրենիքի համար թեկուզ չնչին ներդրում անելով, իր կենսափորձի ու մասնագիտության շրջանակներում գնահատենք, վերլուծենք այս չարաբաստիկ պատերազմը եւ փորձենք պատասխանել մի շարք կարեւոր հարցերի, որպիսիք ենՙ ա) որոնք էին պատերազմի պատճառները, բ) շարժիչ ուժերը, գ) կողմերի նպատակները, արդյունքներն ու հետեւանքները եւ այլն, որպեսզի դասեր քաղենք սխալներից եւ, որ ամենակարեւորն էՙ թույլ չտանք, որ դրանք կրկնվեն:

Առաջին հայացքից թվում է, թե պատերազմի պատճառը տարածքային խնդիր էր: Որ 1991-94 թթ. այդ պատերազմում պարտված ազերիները պարզապես ձգտում էին ռեւանշի եւ վերանվաճելուՙ կորցրած՚ տարածքները: Սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում խնդիրն ավելի ընդգրկուն է, իսկ արմատներըՙ հեռավոր անցյալում:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում («Ոսկին կրակի մեջ է փորձվում, իսկ բարեկամըՙ նեղության», https://www.azg.am/AM/2020102318, «Ազգ» օրաթերթ, թիվ 34, 23-10-2020) նշել էինք, որ սիոնիզմի գաղափարախոսության գլխավոր թիրախըՙ Արեւելքում հայերին ու նրանց դաշնակիցներին, ինչպես նաեւ նրանց բոլորի պատմության ոչնչացումն է եղել եւ որպես դրա հիմնաքար նախ եւ առաջ Խորենացու «Հայոց պատմությունը» եւ մեր մյուս պատմիչների գրածներն առնվազն առ ոչինչ դարձնելը: Այդ ամենը ավելի քան մեկ դար առաջ հրապարակավ հայտարարվել է գաղափարախոսության ժամանակակից տեսաբան, ազգությամբ հրեա, անգլիացի նշանավոր լրտես եւ արաբական հեղափոխությունների կնքահայր Թոմաս Էդուարդ Լոուրենսի (ավելի հայտնի է Լոուրենս Արաբացի անունով) բերանով: Այսօր էլ, երբ փորձում ես ինքդ քեզ համար պարզաբանել ու խորությամբ ըմբռնել Հայոց պատմության շրջադարձային իրադարձությունների պատճառները, իսկույն, իսկ ավելի շատՙ միջնորդավորված, նկատելի է դառնում հրեական գործոնի էական դերակատարությունը: Գոնե վերջին հարյուրամյակում տեղի ունեցած մեզ համար ամենացավոտ Հայոց ցեղասպանության ակունքներում հաստատ նրանք էին կանգնած: Որովհետեւ «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, քաղաքակրթվածության տեսակետից ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում: Եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Դա է, որ գիտեն, լավ հասկանում են եւ դրանից է, որ հայերից այդքան վախենում են ու ատում «քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունք» թուրքերը, «Հայերը չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար» եւ «եթե հայերին ամեն 100 տարին մեկ չկոտորենք նրանք հնարավորություն ձեռք կբերեն եւ ամբողջ մոլորակի տերը կդառնան ու իրենց համար կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը»:

Դարեր շարունակ հրեա ազգայնամոլ պատմաբանները հայերի պատմության հետ վարվել են անմարդկային դաժանությամբՙ անտեսել նրանց պատմության գոյությունը: Ավելին, նրանք սեմականացրել են Արեւելքի հին ժողովուրդներից մեկինՙ Աստվածաշնչի հեղինակ ամալեկներին, եւ արդարացրել են իրենց, թե ոչնչացրել են պիղծ ժողովրդի: Ամալեկները ծագում էին Հաբեթյան ցեղի Ասքանազ նահապետից (չշփոթել սեմիտ աշքենազիների հետ), իսկ Ասքանազը Հայկի մեծ հորեղբայրն էր, եւ Ասքանազի ավագ որդի Ամալ(ղ)եկին էր պատկանում Միջերկրական ծովի ողջ հարավարեւելյան տարածաշրջանը, Արաբական թերակղզին: Հայտնի է, որ մոտ մեկ դար տեւած պայքարումՙ ամալեկները պարտվել են եւ սեմական ցեղերի կողմից ենթարկվել ցեղասպանության: Կենդանի մնացած ամելեկները գաղթել են Բալկաններՙ Մակեդոնիա, հիմնել են մակեդոնական հայկական դինաստիան: Նրանց մեծ մասը տարածքներ են ստացել նաեւ Հայքի արքաներից: Հետաքրքրական է, որ ամալեկները, որ սերում էին Ասքանազից, հետագայում ձուլվել են հայերին: Հետաքրքրական է նաեւ, որ թե՛ հայերը, թե՛ հույները եւ թե՛ շումերները իրենց արեւմտյան հարեւանինՙ պիղծ ժողովուրդ չեն համարել:

Պատմությունից հայտնի է, որ Սեմական ցեղերը սկսած Բելի ժամանակներից դարեր շարունակ անհաջող պայքար են մղել հայերի, ապա հայա-ասքանազյան ծագում ունեցող ամալեկների դեմ, բայց հայերի դեպքում մատնվել են անհաջողությանեւ մինչեւ օրս էլ չեն կարողանում մարսել այդ իրողությունը: Իրենց կողմից սեփականացրած արամեերեն գրավոր աղբյուրներում, իսրայելցիները նախ արդարացրել են ամբողջական ժողովուրդների ոչնչացումը, ապա նույնականացրել են հայերին ու ամալեկներին եւ իրենց անմարդկային դաժանությունները ամալեկ ժողովրդի առաջնորդների հանդեպ առանձնակի հաճույքով նկարագրել իսրայելական պատմության գրքերում: Մի բան, որը գրեթե ոչնչով չի տարբերվում մեր օրերում հայերի հանդեպ ազերիների ծավալած ատելության քարոզչությունից: Ահա որտեղ է թաղված շան գլուխն իրականում: Իսկ հասարակ կատարողի կերպարում ընտրվել է թուրքը, քանի որ նրա կրթական մակարդակը, ուրիշի աշխատանքով ստեղծածին անընդհատ աչք դնելը եւ ուրիշի հաշվին ապրելու բնույթը նրան դարձնում են սոված բորենի, որը քաղցած ժամանակ ընդունակ է նույնիսկ սեփական ձագին հոշոտել:

Ժամանակակից աշխարհում որոշ բարդ վերաձեւումներ են տեղի ունեցել, եւ այնքան է խճճվել ամեն ինչ, որ որեւէ երեւույթի արմատներ գտնելը բավական դժվարանում է: Վաղուց հայտնի իրողություն է, որ Ռուսական կայսրության գլխավոր նպատակը, որը ձեւակերպված է Պետրոս Մեծի կտակում, դեպի հարավ գնալն է ու տաք ջրեր դուրս գալը: Իսկ դրան որպես պատնեշող ու հիմնական արգելակ արդեն շուրջ երեքհարյուր տարի աշխարհի հզորներն ընտրել են թուրքերին: Այս առումով հատկանշական է, որ մինչ օրս տեղի են ունեցել 13 ռուս-թուրքական արյունահեղ պատերազմներ: Հատկանշական է նաեւ, որ պատերազմի դաշտում հիմնականում հաղթել են ռուսները, բայց դրանց արդյունքներն իրացնելիսՙ դիվանագիտական ասպարեզում նրանք չեն հաջողել այդ աշխարհի հզորների դիմակայության պատճառով:

Օրինական հարց է առաջանում, իսկ ովքե՞ր են այդ հզորները: Մասնագիտական գրականության մեջ նրանց անվանում են անգլոսաքսեր: Իսկ պատմության հեռավոր խորքերը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ այդ արտաքին անվանափոխությունը հարցի բնույթը չի փոխել: Այնպես որ, պատերազմի պատճառներն ավելի խորն են ու բազմաշերտ, քան թվում է առաջին հայացքից:

Ակնհայտ է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում անհնար են համաշխարհայինի նման մեծ պատերազմներ, քանի որ միջուկային զենքի վտանգ կա, բայց անգլոսաքսերի համար ոչ միայն սլավոնական գլխացավանքն է առկա, այլ նաեւ չինականը, որին ջարդելու համար ինչ ասես փորձեցին, բայց ոնց որ թե չի ստացվում: Ուստի կրկին դիմում են հին, ավանդական մեթոդինՙ պատերազմ: Սակայն լոկալ, տեղային, այլ ժողովուրդների իրար դեմ հանելով: Դրանցից մեկին էլ, ցավոք, մեր կամքից անկախ մենք ենք դերակատար դարձել:

Եթե այսօր կա մեկը, որ մտածում է կորոնավիրուսի բնական լինելու մասին, այսինքն որ այն չղջիկից է, ապա առնվազն այս աշխարհից չէ: Մեր օրերում պատահական ոչինչ չի լինում, ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ այն սկիզբ առավ հենց Չինաստանի արդյունաբերական կենտրոնումՙ Վուհանում: Հետո այդ հիվանդության պատճառով աշխարհը կանգնեց տխուր փաստի առջեւ: Անգլոսաքսերի համար պարզից էլ պարզ է, որ արաբական աշխարհը ջնջխված է, Աֆրիկան չկա, Լատինական Ամերիկայի մեծ մասն էլ ցնցվում է նարկոբարոնների գործողություններից, աղքատությամբ ու հանցագործությունների առատությունից: Խանգարող երկրներ են մնացել Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Այս առումով արդեն ամենեւին էլ զարմանալի չեն Եվրոպայի սանկցիաները Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ, կորոնավիրուսի տեսքով չինացիներին զգուշացումը եւ այլն: Ինչու է այդպես, քանի որ նրանք սովոր են ուրիշի ձեռքով, ինչ-որ գաղափարախոսությամբ հարամել աշխարհը: Այդպես եղավ Գերմանիայի դեպքում ֆաշիզմի տեսքով: Իսկ այս անգամ այդ ձեռքը էրդողանն է, որը շան պես հլու-հնազանդ ամեն ինչ անելու է, դրան գումարած գաղափարախոսությունըՙ պանթուրքիզմը: Այսինքնՙ իդեալական պայմաններ են ստեղծվել ուրիշի ձեռքով այս երեք տարբեր քաղաքակրթությունների հախից գալուՙ գաղափարը կա, արմատական իսլամը կա, խելագարն էլ կա, լռությունը կա, իդեալական ժամանակն էլ ստեղծված էՙ կորոնավիրուս:

Իրենց այդ աշխարհակործան ցանկություն-ծրագրերն իրականացնելու համար նրանք ունեն նաեւ տեռորիստների բանակ, որն օդից չի ընկել մոլորակի գլխին, պարզ է, որ դարձյալ նրանց ծրագիրն է եւ բավականին ուժեղ լծակ: Իսկ ՄԱԿ, մարդու իրավունքներ, քաղաքացու կյանք, նյութական ու մշակութային հարստություններն ու նման բաներն ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ իրենց դա անհրաժեշտ է: Իսկ մեր դեպքում ավելի հեշտ է դառնում կարծես. մի անգամ ցեղասպանել են, մարսել են, երկրորդ անգամն էլ կանեն: Բայց արի ու տես, որ նրանց հաշվարկներն այս անգամ քննություն չբռնեցին, քանի որ նրանք հաշվի չէին առել, որ փոխվել է հայը, նախկինը չէ: Իսկ ամենակարեւորըՙ նրանք հաշվի չէին էլ առել, կամ էլ թույլ էին գնահատել մեր նոր սերնդին ու մեր բանակի հնարավորությունները: Ստացվում է, որ պանթուրքիզմը հենց Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի դեմ ստեղծված խաղաքարտն է, մերօրյա ֆաշիզմը, որի իրացմանն ընդամենը մի փոքր պետություն իր անպարտ բանակով խանգարեց եւ դեռ շատ է խանգարելու, մինչեւ երկրաբնակ երեք ու սփյուռքում ապրող յոթ-ութ միլիոնին մինչեւ վերջ չվերացնեն, հարցը չի լուծվելու, իսկ դա անհնար է, մարդիկ, անհնա՛ր է: Այնպես որ, առանց չափազանցնելու, փաստացի կանգնեցինք գլոբալիզմի ու դրա քարոզիչ-իրագործողներին դեմ հանդիման:

Իսկ թե որոնք են պատերազմի արդյունքներն ու հետեւանքները, միանշանակ դժվար է պատասխանել: Ակնհայտ է, որ ամենացավալի եւ անվերադարձելի իրողությունը մեր ամեն օրն ու ժամը հերոսությունն առօրյա ու կենցաղ դարձրած զոհերին, որքան էլ ցավալի է, հնարավոր չէ վերակենդանացնել: Հետեւապես հարցերի հարցն է մնում այն, որ նրանց մատաղվելը հանկարծ չշահարկվի եւ, Աստված մի արասցե, իզուր դառնա: Իսկ դրա համար, կրկնում եմ, հարկավոր է մանրազնին եւ բազմակողմանիորեն ուսումնասիրել պատերազմի բոլոր մանրամասները, բացահայտել թույլ տրված սխալներն ու թերացումները, պատժել մեղավորներին եւ ամենագլխավորըՙ համապատասխան հետեւություններ անել դրանցից, որպեսզի ապագայում բացառվի դրանց կրկնելու հավանականությունն անգամ: Որպեսզի կարողանանք իրականացնել մեր նահատակների թողած ավանդներըՙ «Հաղթանակը էս ամեն ինչի չկրկնվելն ա, հաղթանակը դրա բացառելն ա, հաղթանակը մամաների չլացելն ա ու ցավ չապրելն ա, հաղթանակը ապագա հաղթանակների համար հիմք ստեղծելն ու նոր հաղթանակներ տանելն ա, հաղթանակը թշնամուն զգետնելը, Հայաստանի վրա հարձակվելու «Ալթայ» կամ մեկ այլ անունով ծրագիր մշակելու հույսից ու հնարավորությունից զրկելն ա, նրան խելքի բերելն ա, հաղթանակը կորուսյալ Հայրենիքի վերադարձն ու աշխարհասփյուռ հայությանը հայրենի եզերք վերադարձնելն ու գալիք բոլոր սերունդների համար անհոգ ու ծիծաղաշատ մանկություն ապահովելն ա...»:

Ես անուղղելի լավատես եմ ու չեմ կասկածում, որ այդ հաղթանակը վաղ թե ուշ լինելու է, որ 21-րդ դարը հայի դարն է լինելու...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ