RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2061, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԾԻԾԱՂԸՙ ՈՐՊԵՍ ԿԱՐՈՏԻ ՕՐՀՆԵՐԳ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

- Կգա՛ս, որ գնանք դասի, ու ես էլի վախենամ իջնեմ բուֆետ, չէ՞ որ էնտեղ շատ տղաներ կան ու իմ տեղը չի դա, միշտ ասել ես:

Մեր զրույցները էսպիսի բնույթ էին ունենում, այն հարցին, թե ապահով տեղո՞ւմ ես, Արգամը միշտ պատասխանում էր. «Դուրս գալուց զգույշ կլինես»:

Ամեն անցնող օրվա հետ խաչը դրվում էր թվի վրաՙ հայրենիքի համար ամեն ինչ գիտակցված զոհաբերող զինվորիՙ եղբորս համար:

Հեռանկարային քիք-բռնցքամարտիկ Արգամ Գալոյանը` 20 տարեկան է:Պատերազմի առաջին իսկ օրերից առաջնագծում է եղել,ինչի մասին իմացել ենք միայն պատերազմի ավարտից հետոհիմա էլ ոչինչ չի պատմում:

Միայն պատերազմ չգնացողներից ենք լսում, թե ինչպես են կռվել:Սահմանին կռիվ տված զինվորները երբեք չեն խոսում դրա մասին,քանի որ գիտեն հայրենիքի գինը,քանի որ նրանք զգացել են կորստյան մորմոքն ու հոգի կեղեքող դառնությունը:

Երեւանի կենտրոնում աթոռակռիվ տվող մարդկանցից եւ ոչ մեկը չի տեսել գերի ընկած տղաների հայացքը, Եռաբլուրում սեւազգեստ մայրերի փղձկացող լացը, չի զգացել անվերջ սպասման մեջ խեղդող կարոտը: Եռաբլուրում հպարտ չենք քայլում, պարտության մառախուղը ծնկի է բերել մեր հպարտությունըՙ չկան տղերքը:Յուրաքանչյուրս մի Մոնթե ու Ալբերտ ենք կորցրել,բայց մի Արգամ էլ ունենք,որ դեռ հաղթանակներ պիտի կերտի:

Եռաբլուրում հաղթած Հայաստանն է իր հերոս քաջերով, բայց տխուր սեւազգեստ մայրերով ու սգացող աղջիկներով, տանջվող հայրերով ու եղբայրներով:Պատերազմի ցավի հոտը տարածված է ամենուր,բայց մեր զինվորների ծիծաղը զրնգում է որպես կարոտի օրհներգ, որի ժամանակ պարտավոր ենք ոտքի կանգնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ