RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-04 13:55:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 654, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ, ԹԵ՞ ՈՉ

Էլադա Պետրոսյան

Հետպատերազմական ժամանակահատվածում, երբ ողջ հայությունը սգում է իր անսփոփ վիշտը, հազարավոր զոհերի կորուստը, թուրքական բանակի կողմից գերեվարված հայ զինծառայողների հետագա ճակատագիրը մնում է անորոշ, իսկ անթաղ մարմինների եւ կորած զինծառայողների հարցըՙ օդում կախված:

Անելանելի այս ժամանակաշրջանում, երբ մոտենում է Նոր տարին, իմ շրջապատի մարդկանց մեծամասնությունը տեղին է համարում, որ տարեմուտը բուռն կերպով չտոնվիՙ այդպիսով հարգելով զոհված զինծառայողների հիշատակը:

Ներկայիս ժամկետային զինծառայողի քույր Անուշ Հակոբյանը կարծում էՙ ճիշտ ժամանակն է քրիստոնյային վայել առաջնային տեղ տալ, իմաստավորել Սուրբ ծնունդը, ավելի մոտենալ քրիստոնեական արժեքներին, իսկ Նոր տարին ամեն ընտանիք թող դիմավորի <<յուրովի>>, բոլոր դեպքերում` զուսպ։ Պետք է հաշվի առնել, որ կան տոնի սպասող երեխաներ, բայց նաեւ ընտանիքներ` որոնց վիշտը պետք է հարգել ազգովի, լինել հարգալից եւ ինչու ոչՙ պետք է մեծահասակների կողմից շատ բաներ զսպվեն, չանտեսելով երեխաներին:

Շատերի կարծիքովՙ յուրաքանչյուրը շատ համեստ պիտի նշի Նոր տարին, կյանքը շարունակվում է, ամեն մեկի տանը երեխա կա, իսկ երեխաները մեղավոր չեն այս դաժան ժամանակների համար, մեծահասակներ կան, որ չգիտենքՙ մյուս տարի մեզ հետ կլինե՞ն արդյոք: Մարդիկ ցանկանում են այս տարեմուտը նշել առանց ավելորդ աղմուկի, հրավառության, մի քանի փողոց այն կողմ լսվող երաժշտությամբ։ Հարգենք մեր տղաների հիշատակը, քանի որ նրանց շնորհիվ ենք շարունակում ապրել:

Մարդկանց մի մասն էլ նշում է, որ կա այսպիսի մի միտքՙ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի... Եթե առաջնորդվենք այս մտքով, ապա այստեղ էլ կանգնում ենք հակասությունների առջեւ: Չէ՞ որ 2020-ը շատ լավ ենք դիմավորել, այդ դեպքում ինչո՞ւ տարին այսքան անհաջող անցավ... Այնպես որ, բոլորովին էլ պետք չէ, որ Նոր տարին ճոխ նշվի եւ, այո՛, պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, որոնց թափած արյան գնով հիմա ապրում ենք, ապրում ենք նրանց փոխարեն... Ոչինչ չի փոխվի, եթե այս տարին էլ չնշվի: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց եւս կարելի է բացատրել կատարվածի իմաստը, նրանք են մեր ապագա սերունդը եւ պարտավոր են ապրել իրականության, այլ ոչ ստի մեջ, չէ որ նրանք դեռ բազում լավ տոնվող Նոր տարիներ կունենան....

Այսպիսով գալիք տարվա հետ կապված փոխվում են մարդկանց նպատակները, հույսերը, սպասելիքները, քանի որ պատերազմը թողեց իր խորը եւ բաց վերքը ողջ հայության սրտին։ 18-20 տարեկան մեր հաղթանակած տղաները մեզ են նայում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ