RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2020-12-10 23:53:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1630, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՌՕՐՅԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

2020 թվականի Արցախի Հանրապետությանը պարտադրված պատերազմի հետեւանքով էլեկտրաէներգետիկական համակարգը զգալի կորուստներ է կրել: Բավականին աշխատանք է պահանջվում կրկին բնակավայրերն անխափան էլեկտրականությամբ ապահովելու համար: Օրինակ, ս.թ. նոյեմբերի 22-ի դրությամբ հիմնականում վերականգնվել է Բերդաշեն, Աշան, Նորշեն, Եմիշճան, Հացի, Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ, Հաղորտի, Կաղարծի, Պառավաթումբ գյուղերի էլեկտրականությունը, իրականացվել են էլեկտրագծերի վերականգնման ու այլ աշխատանքներ:

Նոյեմբերի 16-ի դրությամբ հոսանքազրկված են եղել Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն եւ Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը:

Պատերազմական գործողությունների հետեւանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները եւ էլեկտրալարերը լրջորեն վնասվել էին եւ աշխատանքեր են կատարվել էլեկտրականությունն վերականգնելու ուղղությամբ:

Ներկայումս Ստեփանակերտ քաղաքը սնվում է 110 ԿՎ ենթակայանից: Սպառվող էլեկտրական հզորությունը կազմում է մոտ 17 ՄՎտ: Բարձր բեռի հետեւանքով առաջանում են դժվարություններ: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ՙ ժամը 12:00-ից -17:00-ն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու Ասկերանի շրջանը: Այս օրերի ընթացքում Արցախի էներգետիկներն աշխատում են օրական 24 ժամ:

Մեզ պարտադրված պատերազմի հետեւանքով ազերիների կողմն անցած հայկական բնակավայրերում գործում էին մի շարք հիդրոէլեկտրակայաններ,որոնք պատկանում էին գործարար մարդկանց: Հաշված օրերի ընթացքում այդ կայանները ապամոնտաժվել են եւ հիմնական սարքավորումների մի մասը տեղափոխել են Հայաստան: Սակայն ցավոք, այդ ՀԷԿ-երի սարքավորումների (ճնշումային խողովակաշար, ենթակայաններ եւ այլն) մի զգալի մասը մնացել են այնտեղ: Ստորեւ ներկայացնում եմ լուսանկարներ առանց մեկնաբանության:

Առաջարկում եմ հետագա բանակցությունների ընթացքում հարց բարձրացնել, որպեսզի դեռեւս չապամոնտաժված էներգետիկական սարքավորումները, որոնք նյութական մեծ արժեք ունեն, մեր գործարարներին վերադարձվեն:

Նկար 1. ՀԷԿ-երի ապամոնտաժման եւ հրդեհման լուսանկարներ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ