RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1171, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԱԼԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ

Երեկ Կապանի բոլոր նպաստավոր, բարձրադիր դիրքերը հանձնվել են ադրբեջանցիներին, իսկ այն տներն ու գոմերը, որոնք մնացել են հանձնված տարածքում, նրանց տերերն այրել են։ Բուն սահմանագծին մոտիկ տները կապանցիները նույնպես այրել են, նույնիսկ Կապանի օդանավակայանի մոտ գտնվողները։ Ժամը 17։ 00-ի դրությամբ հայ դիրքապահներն արդեն դուրս էին եկել Կապանի մոտ գտնվող դիրքերիցՙ նահանջելով ավելի քան 10 կմ։ Կապան քաղաքը եւ մի քանի գյուղեր ամբողջությամբ թշնամու ուղիղ դիտակետ են դարձել։ Այդ դիրքերը մերն էին դարձել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակՙ թիրախ դառնալուց ազատելով Կապանն ու շրջակա գյուղերը։ Կապանի օդանավակայանի մի հատված նույնպես անցնում է ադրբեջանական տարածքինՙ ահա՛ GPS-ով սահմանազատման արդյունքը, վտանգված է Հայաստանի հարավային դարպասը։ Կենտրոնական իշխանության ոչ մի ներկայացուցիչ սահմանազատմանը չի մասնակցել, այլ միայն տեղական իշխանությունից են ներկա եղել։

Միայն Ալիեւի աջակցությունն էր պակաս

Մոսկվայում երեկ տեղի էր ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցող Իլհամ Ալիեւը երկրորդել է ավելի վաղ Վլադիմիր Պուտինի արտահայտած այն միտքը, թե ղարաբաղյան հակամարտության մասին կարելի է խոսել արդեն անցյալ ժամանակով, դա արդեն պատմություն անվանելով։ Նա ասել է նաեւ, որ հայկական ղեկավարության գործողություններն ու քայլերը (նաեւՙ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները) ուղղված էին իրավիճակի սրմանը, ադրբեջանական կողմի պատասխան գործողություններ հրահրելուն եւ բանակցային գործընթացի խափանմանը. Դե հա, Հայաստանը պարտվել է, հիմա Ալիեւն ինչ ուզենա ՙ կասի։ Միաժամանակՙ Ալիեւը «մեծահոգաբար» պաշտպանել է Փաշինյանին, թե բանակը, որ պարտվել է, Փաշինյանը չի ստեղծել, այլ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած բանակն է պարտվել, այն մարդկանց, որ տարիներ շարունակ բանակցել են Ալիեւի հետ, պարտության մատնել նրան ու նրա հորը։ Աստված ազատի Ալիեւի պաշտպանությունից։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ