RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1103, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ 100000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԵԼ ԲԵՅՐՈՒԹԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Բարձր տեխնոլոգիաների հանրաճանաչ մասնագետ, այդ բնագավառում բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ, Հայաստանում, Արցախում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր «Թումո» ստեղծարար արհեստագիտական կենտրոնների հիմնադիր Սեմ Սիմոնյանը օրերս 100000 դոլար է փոխանցել Բեյրութի Վահան Թեքեյան 70-ամյա վարժարանինՙ ընթացիկ տարվա ֆինանսական ծախսերը հոգալու, ուսուցիչների աշխատավարձերը վճարելու։

Սեմ Սիմոնյանի այս օգնությունը իսկապես սրտառուչ է. բարերարը սովորել է հենց այդ դպրոցում, մանկապարտեզից մինչեւ 6-րդ դասարան։ Եւ, ինչպես գրել է 6 տարեկանին նրա դաստիարակչուհի տիկին Սրբուհի Հաջի-Հակոբյանն իր բնութագրականումՙ «Սամուէլը շատ խելացի է։ Խելացի հարցումներ կ'ուղղէ եւ կաւով մտքէ չանցնելիք բաներ կը շինէ։ Աշխատասէր է»։ Մարգարեական բնութագրական, արդարեւ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ