RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԱՊԵՆՑԻ «ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ»ՙ ՊԱՐՍԿԵՐԵՆ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթն Արլինգտոնից (Մասաչուսեթս) տեղեկացնում է, որ նոյեմբերի վերջերին Թեհրանում գործող Խազե հրատարակչատունը պարսկերեն լույս է ընծայել Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» վեպը, հայտնի դրամատուրգ եւ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ: «Քեթաբե Ադամ» խորագրով հատորը պարսկերեն առաջին ստեղծագործությունն է Կարապենցի, որը լույս է տեսնում իր ծննդավայրում, ծննդյան 95-ամյակի առթիվ: Այն ներառում է նախաբան, հակիրճ կենսագրություն Արլինգտոնի հայկական մշակութային կենտրոնի կուրատոր Արա Ղազարյանցի կողմից, եւ մեկնաբանությունՙ գրված ճանաչված գրաքննադատ Աբբաս Ջահանգիրյանի կողմից: Գիրքը, որ հնարավորություն է տալիս իրանցիներին ծանոթանալու Կարապենցի ինքնատիպ ոճին եւ գրական ժառանգությանը, բաղկացած է երեք հիմնական թեմաներից. (ա) Ամերիկայի սոցիալ-տնտեսական վիճակը 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում, (բ) Սփյուռքահայության ճգնաժամը նույն ժամանակահատվածում եւ (գ) ընդհանրապես մարդկության ճակատագիրըՙ նոր, 21-րդ դարի շեմին:

Կարապենցը ծնվել էր Պասրկաստանի Թավրիզ քաղաքում 1925-ին: Ավարտել Թեհրանի Սեն Լուի ֆրանսական քոլեջը եւ Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը: 1947-ին տեղափոխվել էր Մ. Նահանգներ եւ մասնագիտացել լրագրության եւ հոգեբանության մեջ: Հեղինակ է ավելի քան 900 հոդվածների, կարճ պատմվածքների, վեպերի եւ գրախոսականների: «Ադամի գիրքը» նա գրել էր «Կարթագենի դուստրը» վեպից մոտ մեկ տասնամյակ հետո, 1980-ականներին, եւ նվիրել իր կնոջըՙ Ալիսին: Երեւանում այն հրատարակվել է 2012-ին: «Ադամի գիրքը» պիեսի է վերածվել երկու անգամ, Թեհրանում 2005-ին Սեթո Կոճամանյանի բեմադրությամբ ներկայացվել է «Որտե՞ղ ենք թաղվելու» վերնագրով եւ Լոս Անջելեսում 2017-ին Արմեն Սարվարի բեմադրությամբ, «Ես, Ադամ Նուրյան» խորագրով:

Հակոբ Կարապենցը վախճանվել է Բոստոնում 1994-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ