RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 718, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳԻՐՔՆ ԱՐԱԲԵՐԷՆ

Ա. Բ.

Վերջերս Բաղդադում լոյս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող Սեդա Տ. Օհանեանի «Իրաքի հայերը 20-րդ դարում» աշխատութեան արաբերէն թարգմանութիւնը Իրաքահայ թեմի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ: Աշխատութեան հայերէն բնագիրը լոյս էր տեսել ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի կողմից 2016 թուականին:

Աշխատութիւնը նուիրուած է իրաքահայութեան բազմադարեայ պատմութեան մէկդարեայ պատմաշրջանի անցուդարձերին, երբ Առաջին աշխարհամարտի ժամանակ գաղթօջախն ընդունել է Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններից, յատկապէս Վասպուրականի զանազան գաւառներից, գիւղերից, նաեւ Ատրպատականի եւ Թուրքիայի հայաբնակ տարբեր բնակավայրերից բռնագաղթուած բազմահազար հայերի:

Ժամանակագրական առումով աշխատութիւնն ընդգրկում է իրաքահայերի մէկդարեայ պատմաշրջանի դէպքերն ու դէմքերը, գաղթականութեանն առնչուող բազմապիսի խնդիրներն ու լուծումները, առաջին եւ երկրորդ զանգուածային ներգաղթը, եկեղեցական, հասարակական, տնտեսական, կրթամշակութային եւ մարզական գործունէութիւնը:

Հեղինակն օգտագործել է Գաղթականութեան Կոմիտէի եւ Միջագետքի Տարագրելոց յանձնախմբի ցարդ չհրատարակուած փաստաթղթերը, գաղթական ժողովրդի վիճակագրութիւններ, նամակագրութիւններ, ազգային-հասարակական գործիչ Լեւոն Շաղոյեանի անձնական արխիւը, ականատեսների յուշագրութիւններ եւ այլն:

Աշխատութիւնը, որ հիմնուած է պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախօսութեան վրայ, վերամշակուել է հեղինակի կողմից: Այն արաբերէն է թարգմանել Վահէ Յակոբեանը , վերստուգել է դոկտոր Ջավադ Ըլ-Բեյդանին (Բաղդադ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ