RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3498, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԳՆԱՃԸ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

2020 թվ.-ի նոյեմբերից սպառողական շուկայում գնաճ է նկատվել, որը կազմել է 1,6%: Ինչպես տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն, հոկտեմբեր ամսի գնաճը կազմել է 1,3%:

Երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հացի գինը բարձրացել է 10 դրամով: Բացի այս, թանկացում է արձանագրվել նաեւ հավկիթի շուկայում. ձվի մեկ հատի գինը 55-60 դրամի փոխարեն դարձել է 70-72 դրամ: Թանկացել է նաեւ կաթնամթերքը եւ թռչնամիսը:

Սննդամթերքի որոշ խմբեր այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, էական թանկացել եւ էժանացել են: Էժանացել են բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը, թանկացել են ձեթը, շաքարավազը, ձուն եւ այլն:

Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած թանկացել է.

Միրգըՙ 9,7%-ով,

Ձեթըՙ 20,9%-ով,

Կաթնամթերքը, պանիրը եւ ձունՙ 2,6%-ով,

Շաքարն ու շաքարավազըՙ 26,6%-ով,

Միեւնույն ժամանակ նվազել է .

Բանջարեղենըՙ 9,2%-ով,

Ձկան եւ ծովամթերքի գներըՙ 2,8%-ով:

Պետք է արձանագրել, որ քաղաքացիները այս թանկացումների մասին ավելի քան երկու ամիս է բարձրաձայնում են:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) փոխանցում է. «Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով»:

Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) ներկայացրած տվյալների, շաքարավազի գնաճի պատճառ կարող է լինել միջազգային շուկայում դրա գնի բարձրացումը, ներմուծվող շաքարավազի ձեռքբերման գնի բարձրացումը, դրամի արժեզրկումը եւ այլն: Ըստ սպիտակ շաքարի գնի ինդեքսի (White Sugar Price Index) սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գները նույնպես բարձրացել են:

Հաջորդ մթերքիՙ ձեթի վերաբերյալ հանձնաժողովը հայտնում է, որ առեւտրային ցանցերում ձեթի գնի բարձրացումը պայմանավորված է մատակարար ընկերությունների կողմից ձեթի իրացման գնի բարձրացմամբ: Միաժամանակ պետք է արձանագրել, որ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել ձեթի միջազգային գների էական աճ:

Պետք է նշել, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համեմտությամբ նոյեմբերին 1 տոննա արեւածաղկի ձեթի գինը բարձրացել է 200$-ով, իսկ փետրվար ամսվա հետ համեմատությամբ 400-470$-ով:

«Խոշոր առեւտրային ցանցերը պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումն ալյուրի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, եւ ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ», ներկայացվում է ՏՄՊՊՀ-ի պաշտոնական էջում:

Ալյուրի արտադրությամբ զբաղվող երկու խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները:

2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսինՙ շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել):

Ինչպես նաեւ, ՊԵԿ-ի (Պետական եկամուտների կոմիտե) փոխանցած տեղեկությունների վերլուծությամբ արձանագրվել է, որ բացի ՌԴ-ից տնտեսվարողները ցորեն ներմուծել են նաեւ Վրաստանից, որի համար երբեմն վճարել են ԱՄՆ դոլարով, որից էլ հետեւում է, որ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա:

Իսկ ինչ վերաբերում է հավի եւ ձվի թանկացմանը, այստեղ էլ պատճառը ձեռքբերման գների բարձրացումն է: Հավի ձվի արտադրությամբ զբաղվող չորս խոշոր ընկերությունների ներկայացրած տեղեկությունների համաձայն, ձվի գնի բարձրացման պատճառը կերի ձեռքբերման գների բարձրացումն է:

Եվ այսպես կարող ենք ասել, որ ըստ պաշտոնական տեղեկատվության պարենային մթերքների գնաճը պայմանավորված է օբյեկտիվ գործոններովՙ ձեռքբերման գների բարձրացմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ