RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3441, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԼԻ՞ ՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Արցախից ու ՀՀ-ից ազերիներին տարածքներ հանձնող իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելը մեր օրերի տխուր իրողություններից է: Այս ընթացքում առաջին պլան է մղվում նաեւ երկրի տնտեսության ողբալի վիճակը, որի ականատեսը դարձանք սյունիքյան իրադարձությունների ընթացքում: Գյուղացիներից մեկի այն մտահոգությանը, որ հանձնվող հողերի հետեւանքով իրենք զրկվում են անասուններին կենսականորեն անհրաժեշտ արոտավայրերից, ՀՀ էկոնոմիկայի տարօրինակ գնահատականներով արդեն իսկ առանձնացած նախարարը նշեց. անասուններին հարկ է գոմերում պահել: Զրույցին մասնակցող վարչապետն ու քպ-ական նախարարն էլ իրենց հերթին ավելացրին, որ ծրագրեր կան որպես անասնակեր օգտագործել առվույտ կոչվող խոտաբույսը: Եվ վերջ, գյուղացու մտահոգություններն անհարկի են, լուծումները գտնված:

Ավաղ, քանզի գյուղացու ու բարձրագույն իշխանավորների միջեւ կայացած սույն զրույցը յուրօրինակ ստի հերթական դրսեւորում էր: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: Ամեն անգամ ՀՀ-ում արտադրված կենդանական ծագման մթերքները գովազդելիս սեփականատերերը հպարտությամբ հայտարարում են, որ դրանք ստացվել են ալպիական հռչակվող արոտավայրերում պահված անասունների կաթից ու մսից: Իսկ ահա հիմա, երբ պետք է արդարացում գտնել հանձնվող գյուղամերձ արոտավայրերի համար, պարզվում է անասուններին պետք է գոմերում պահել ու չեղած անասնակերով կերակրել: Թե ո՞ր աշխարհամասի ո՞ր երկրներում են նման կերպ վարվում, դա կարեւոր չէ, նպատակն այդ պահին անասնապահին շփոթեցնելն ու լռեցնելն է: Եթե ալպյան երկիր Շվեյցարիան նկատի ունեն, այնտեղ յուրաքանչյուր ֆերմեր իր ցանկապատած արոտավայրերն ունի, անասունները դրանց կանաչն ու բարձր սննդարարությամբ օժտված թիթեռնածաղկավոր կերաբույսերն են վայելում:

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանն իր բազմաթիվ ուսումնասիրություններում է պնդել, որ անասնագլխաքանակների մթերատվության 40-50 տոկոսը ստացվում է արոտային շրջանում: Նա հիմնավորում է. եթե կանաչ կերերի քանակը կազմում է տարվա ընթացքում օգտագործած կերերի մոտ 30 տոկոսը, ապա կաթի արտադրությունը շահութաբեր է, իսկ մինչեւ 15 տոկոսի դեպքումՙ ոչ:

Ինչ մնում է չեղած առվույտով անասնապահին շփոթեցնելուն, նկատենք, որ ընդամենը 5 տարի առաջ ՀՀ բյուջեից զգալի ֆինանսներ հատկացվեցին առվույտի սերմ ձեռք բերելու նպատակով, որն այդ խոտաբույսը մեզանում աճեցնելու ավանդույթ չունենալու պատճառով պարզապես ձախողվեց: Հիմա փո՞րձ է արվելու երկրի գրեթե չեղած բյուջեից նոր ծախսեր իրականացնել, թեՙ սովորություն դարձած հերթական սուտն էր, ասացին, անցավ գնաց: Առվույտի ջատագովը երբեմնի նախարար Ս. Կարապետյանն էր, որի հետնորդներ Ա. Խաչատրյանը, Ի. Առաքելյանը, Գ. Գեւորգյանը, Ա. Քամալյանը եւ գյուղոլորտի պատասխանատու դարձած էկոնոմիկայի նախորդ նախարար Տ. Խաչատրյանը երբեւէ դրան չանդրադարձան: Հիմա ի՞նչ պատահեց...

Սյունիքյան անհասկանալի այցն ու տարօրինակ հետդարձը ՀՀ տնտեսությունում ծավալվելիք գործընթացների վերաբերյալ բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Անորոշությունից մինչեւ հանցավոր անփութություն, որոնք, ավաղ, ծանր բեռ են դառնում մի կերպ հարկեր մուծողների վրա: Սա ընդամենը տարեվերջյան ահազանգի մի մասն է, որին կանդրադառնանք գալիք ողջ տարվա ընթացքում:

Արարիչը մեզ բավարար հողա-ջրա-ջերմային պայմաններ տվել է. թե ինչպես կօգտվենք դրանցից, ցույց կտա առաջիկա 2021-ը:

Աստված աջակից մեր համեստից մինչեւ անհրաժեշտություն խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ