RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1000, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԻ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրություն 3-րդ կուրս

Ազգային գորգերի մեջ ամփոփվում է ժողովրդի մտածողությունը, ազգային նկարագիր տվող մշակութային արժեքը:

Գորգագործական մշակույթը Արցախում խոր արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Շատերին է հայտնի արցախյան բրդյա ձեռագործ գորգերի համբավն ու նշանակությունը: Եվ այս առումով հատկապես պատասխանատու եւ կարեւոր առաքելություն ունի Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալած «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ այդ ընկերության Ստեփանակերտի եւ Ճարտարի արտադրամասերը վնասվել են արկերի հարվածներից: Շուշի քաղաքը հանձնվեց թշնամուն, այնտեղ մնացին նաեւ ընկերության արտադրական գույքն ու պահեստավորված գորգերը:

«Ամենավատ երազում անգամ չէինք պատկերացնի Շուշիի անկումը, դա նշանակում է Արցախի անկում: Ամենամեծ արժեքը հայրենիքն է, եթե պետք է ընկներ Շուշին, պետք է կորցնեինք հայրենիքը, այլեւս հետաքրքրական չէր արտադրամասը փրկելը»,- ասում է «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը :

Տնօրենը շեշտում է, որ գորգագործության մեջ կարեւորը մարդիկ են, ոչ թե սարքավորումները: Իրենք ավելի մեծ կորուստներ են ունեցել. պատերազմի ժամանակ զոհվել է ընկերությունում արտադրական կարեւոր գործառույթ կատարող աշխատակիցը, իսկ աշխատողներից ոմանք զոհեր,անհետ կորածներ,վիրավորներ ունեն ընտանիքներում:

«Շուշիի արտադրամասից առայժմ 5 աշխատող է վերադարձել Ստեփանակերտ եւ աշխատում է այնտեղ: Նրանցից 3-ը գորգ են գործում, 2-ըՙ կարպետ: Մոտ 30 գորգագործ Հայաստանում է ապաստան գտել: Մտածում ենք Շուշիի արտադրամասի փոխարեն այստեղ ապաստանածների համար արտադրամաս հիմնել: Դա թողել ենք հաջորդ տարվան, մինչեւ բնականոն հուն վերադառնան մարդիկ»,-նշում է Սեւակը ավելացնելով, որ Արցախում բոլոր պայմանները ստեղծվել էին գորգագործությունը զարգացնելու համար,բայց քանի որ Շուշիի բնակիչները վերադառնալու տեղ չունեն, պետք է նրանց համար մի բան մտածել:

«Միայն հայկական գորգերն են կրկնակի հանգույցով գործվում, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանվում են:Դրանցից յուրաքանչյուրը պատմություն ունի, բոլորի նշանակությունն ու բացատրությունը գրառել ենք: Մեր գորգերը նաեւ դրանով են տարբերվում աշխարհում: Զբոսաշրջիկների համար դա շատ հետաքրքրական է, զարմանքով հարցնում են, թե ինչու պետք է գորգի զարդանախշը ինչ-որ բան նշանակի», մեզ հետ զրույցում ասաց փորձառու գորգագործ Հասմիկ Մխիթարյանը , ապա ավելացրեց, որ գորգերի պատմությունը լավ հանրայնացնելը նպաստում է նաեւ վաճառքի ծավալն ավելացնելուն»:

Երկար տարիներ ադրբեջանական գորգահավաքները Արցախի գյուղերից հավաքել են հին` հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերը, որոնք այսօր պահվում եւ ներկայացվում են Բաքվի թանգարաններում` որպես «ադրբեջանական հին գորգեր»: Այսօր ադրբեջանցիներն իրենց արտադրության ներկայացման մեջ հպարտանում են Ղարաբաղյան գորգերով` ներկայացնելով այն որպես իրենց սեփականը:

«Ամենակարեւորը մենք կարողացանք տեղ հասցնել, որ արցախյան գորգը հայկական գորգ է եւ ոչ թե ադրբեջանական, կարողացանք հակազդել Ադրբեջանի կեղծարարությանըՙ մշակույթը յուրացնելու հարցում»,- հայտնեց ընկերության տնօրենը:

Հայն այսօր էլ ստեղծում եւ արարում է պահելով իր ազգային դիմագիծը: Նրա արարող ձեռքը կարելի է տեսնել ամենուր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ