RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՐԱՎՈՐ ՏՂԱՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՁԵՌՔԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՐՈԹԵԶՆԵՐ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամՙ Նարեկ Մկրտչյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում որտեղ նշվում է, որ նախաձեռնել է մի շարք առողջապահական ծրագրեր, որոնք ներառում են արտասահմանցի բժիշկների այց, իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների, ամերիկյան «Genadyne» ընկերության բարձրակարգ դեղամիջոցների եւ վերքերը փակող վակուումային սարքերի, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար ամենագնաց մեքենայի եւ անհրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերում եւ այլն:

Գրառման մեջ նշվում է, որ տվյալ նախաձեռնությունը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում ձեռք ու ոտք կորցրած զինվորների պրոթեզավորման խնդրին:

Ծրագիրը իրականացվելու էՙ «Հայրենիքի պաշտպանի» Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, որտեղ շուտով Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Armeniefonds Nederland-ի աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա

Նարեկ Մկրտչյանի խոսքով, պայմանավորվածությունը ձեռք է բերվել պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության հետ` ձեռքբերելու գերժամանակակից i-Limbe ձեռքի պրոթեզներ:

Իսլանդական Ossur-ին զուգահեռՙ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայամանվորվածություն է ձեռք բերվել նաեւ գերմանահոլանդական «Ottobock» ընկերության հետ:

Ծրագիրն իր մեջ ներառելու է նաեւ կրթական բաղադրիչՙ վերապատրաստման նպատակով իսլանդացի եւ հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում եւ այլն: Իսլանդական Ossur-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկիՙ Վիբե Հայդեմանի այցը, որը աշխատելու է «Զինվորի տան» մասնագետների հետ:

Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ: Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար ձեռքերը կորցրած մեր զինծառայողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ