RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-15 00:17:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4015, Տպվել է` 294, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐԱՑՆԵԼ ՉԻՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱՀԱՄՈՒՌ ԿԱՌՈՒՑԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ

ՖԱՆ ՅՈՆԳ, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

2020 թվականի դեկտեմբերի 16-ից 18-ը Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի Կենտրոնական տնտեսական աշխատանքի ամենամյա համաժողովը: Համաժողովն ամփոփեց 2020թ.-ի Չինաստանի տնտեսական աշխատանքը, վերլուծեց ներկա տնտեսական իրավիճակը եւ կազմակերպեց հաջորդ տարվա տնտեսական աշխատանքները: Չինաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, եւ այն կարեւոր ազդեցություն ունի աշխարհի տնտեսական զարգացման վրա: Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան, ես կցանկանայի մեր հայ բարեկամներին, ովքեր մտահոգված են Չինաստանի զարգացմամբ եւ չին-հայկական փոխշահավետ համագործակցությամբ, համառոտ ներկայացնել ներկայիս իրավիճակը:

2020 թվականը արտառոց տարի էՐ մարդկության պատմության մեջ: Նոր կորոնավիրուսի համաճարակը մոլեգնում է ամբողջ աշխարհում, իսկ համաշխարհային տնտեսությունը ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենածանր անկումը:

ՉԿԿ-ի ուժեղ ղեկավարությունըՙ գլխավոր քարտուղար Սի Ծինպինի գլխավորությամբ, կարողացավ հասնել նրան, որ Չինաստանն աշխարհում առաջին պետությունը դարձավ, որը վերահսկեց ներքին համաճարակը եւ ակտիվորեն վերսկսեց գործառնություններն ու արտադրությունըՙ դառնալով դրական տնտեսական աճ գրանցած միակ պետությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանը վճռական առաջընթաց է գրանցել երեք խոշոր «մարտերում». լուրջ ռիսկերի կանխարգելում եւ վերացում, աղքատության նպատակային նվազեցում եւ շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում: Նշանակալից առաջընթաց է գրանցվել գիտական եւ տեխնոլոգիական նորարարության ոլորտում, բացառիկ նվաճում է գրանցվել բարեփոխումների եւ բաց տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ ժողովրդի կենսամակարդակի բարելավման մեջ: Չինաստանի զարգացման այս նվաճումները գրավել են աշխարհի ուշադրությունը:

Ամփոփելով Չինաստանի կառավարության եւ չին ժողովրդի հաջող փորձը` կարծում եմ, որ հետեւյալն արժե կիսել մեր հայ բարեկամների հետ:

Նախ, ուժեղ կենտրոնացված ղեկավարումը Չինաստանի համար իր ջանքերը միավորելու եւ դժվարությունները հաղթահարելու հիմնարար երաշխիքն է: Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբՙ Չինաստանը կարողացավ համապետական ջանքերի միջոցով զսպել COVID-19 համաճարակը եւ բացասական տնտեսական աճը փոխել դեպի դրականի: Այս ամենը բացահայտեց չինական բնութագրիչներով սոցիալիզմի համակարգի առավելություններըՙ կենտրոնացված ջանքերով եւ ռեսուրսներով կարեւոր իրադարձությունների կամ նախագծերի իրագործման համար:

Երկրորդ, Չինաստանի զարգացման ծրագիրը վերջնական նախագիծ է: Քաղաքականությունը միշտ կայուն եւ հետեւողական է: Խոստումները պետք է իրագործվեն, գործողությունները պետք է լինեն վճռական. սա Չինաստանի հիմնական գրավականն է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հասնելու համար:

Երրորդ, «Երբեք մի մոռացեք, թե ինչու եք սկսել, եւ ձեր առաքելությունը կարող է իրականացվել»: Որպես առաջնորդՙ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ հավատարիմ է մնացել զարգացման ժողովրդակենտրոն փիլիսոփայությանըՙ ժողովրդի բարեկեցությունը համարելով նպատակների հետապնդման եւ որոշումների կայացման ուղեցույց: Չին ժողովրդի երջանկության, բավավարվածության եւ անվտանգության զգացումները անընդհատ աճում են:

2021 թվականը Չինաստանի 14-րդ հնգամյա ծրագրի առաջին տարին է: Նախագահ Սի Ծինպինը շեշտել է, որ այս տարի Չինաստանի տնտեսական աշխատանքը կենտրոնանալու է «ներքին եւ միջազգային երկակի ցիկլերի զարգացման նոր օրինակի կառուցման վրա» (հիմքում ընկած է ներքին շուկան, ներքին եւ միջազգային շուկաները ամրապնդում են միմյանց): Բախվելով միջազգային բարդ միջավայրի բերած նոր հակասություններին եւ մարտահրավերներինՙ Չինաստանը պետք է ձգտի հասնել ավելի բարձրորակ, ավելի արդյունավետ, ավելի արդար, ավելի կայուն եւ անվտանգ զարգացման: Սակայն զարգացման նոր օրինաչափությունը ոչ մի դեպքում փակ ներքին ցիկլ չէ. այն բացՙ ներքին եւ արտաքին շուկաները ներառող երկակի ցիկլ է: Զարգացման նոր ձեւաչափի համաձայն, Չինաստանը կշարունակի բարձր պահել բազմակողմանիության դիրքորոշումը, ավելի խորը կինտեգրվի միջազգային շուկային, կմասնակցի միջազգային գործընթացներին եւ համաշխարհային տնտեսությանը կներարկի էլ ավելի մեծ վստահություն, կապահովի էլ ավելի մեծ մոտիվացիա, կապահովի շուկայական էլ ավելի լայն հնարավորություններ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար, կստեղծի հսկայական ձգողական ուժՙ ներգրավելով միջազգային ապրանքներ եւ ռեսուրսներ:

Բարեկամնե՛ր, ես գիտեմ, որ 2020 թվականը հայ ժողովրդի համար նույնպես անմոռանալի է: Չինաստանն ու Հայաստանը ե՛ւ հնագույն քաղաքակրթություններ են, ե՛ւ ունեն բարեկամական համագործակցության երկար պատմություն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկկողմ բարեկամական-համագործակցական հարաբերությունները կայուն զարգացել են: Նույնիսկ այս տարվա համաճարակի դեմ պայքարի ամենադժվար պահին երկու երկրների միջեւ գործնական համագործակցությունը երբեք չի դադարել: Չինական վիճակագրության համաձայն, երկկողմ առեւտրի ծավալը 2020 թվականին հասել է 747 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի աճ էՙ 33,18%: Չինաստանը վերջին տասը տարվա ընթացքում շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերը: Համաճարակի ընթացքում Հայաստանում չինական ձեռնարկությունները ակտիվորեն կատարեցին իրենց սոցիալական պարտականությունները եւ աջակցեցին հասարակության բոլոր ոլորտներին հաղթահարելու դժվարությունները, նվիրեցին ավելի քան 800,000 դիմակ եւ հակահամաճարակային այլ միջոցներ: Միեւնույն ժամանակ, համաճարակի եւ կանոնավոր թռիչքների դադարեցման երկակի մարտահրավերների պայմաններումՙ չինացի աշխատակիցները ժամանակին վերադարձան Հայաստան, ներգրավեցին մեծաթիվ տեղացի աշխատողների, վերսկսեցին իրենց աշխատանքներն ու արտադրությունըՙ նպաստելով զբաղվածությանը եւ սոցիալ-տնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը:

Հետհամաճարակային շրջանում Չինաստանը կշարունակի խորացնել բարեկամական համագործակցությունը Հայաստանի հետ եւ կօգտագործի եղած ներուժը:

Նախ անհրաժեշտ է բարելավել առեւտրի դյուրացման մակարդակը: Չինաստանի Միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE, China International Import Expo) աշխարհում առաջին բարձր մակարդակի միջազգային ցուցահանդեսն է ներմուծման թեմայով, այն անձամբ պլանավորվել, ընդլայնվել եւ խթանվել է նախագահ Սի Ծինպինի կողմից: Այս տարի Չինաստանում տեղի կունենա չորրորդ Միջազգային ներմուծման ցուցահանդեսը: Մենք անկեղծորեն հրավիրում ենք Հայաստանի կառավարությանը եւ ձեռնարկություններին ակտիվորեն մասնակցելու ցուցահանդեսին, փնտրելու համագործակցության հնարավորություններ եւ ընդլայնելու բարձրակարգ ապրանքների արտահանումը Չինաստան: Հրավիրում ենք գործարար մարդկանց օգտվելու այնպիսի հարթակներից, ինչպիսիք են Canton Fair-ը եւ Eurasian Expo-ն` չին-հայկական առեւտրի մասշտաբներն ու մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար:

Երկրորդՙ ամրապնդել նորարարությունն ու առաջնորդությունը եւ լավ աշխատանք կատարել պլանավորման մեջ: Չինաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ բարձր մակարդակով կատարել ռազմավարական պլանավորում եւ համապատասխանության ձեւավորում, ստեղծել հիմնական նախագծերի ցուցակ, խրախուսել ձեռնարկությունների եւ հաստատությունների երկկողմ ներգրավվածությունը ենթակառուցվածքների կառուցման, օգտակար հանածոների շահագործման, կանաչ էներգիայի, տեղեկատվության եւ հաղորդակցության, արհեստական ինտելեկտի, բժշկական եւ առողջապահության, էլեկտրոնային առեւտրի, մշակութային փոխանակման եւ տուրիզմի, մասնագետների վերապատրաստման եւ այլ ոլորտներ երկկողմ ներդրումային համագործակցության ամրապնդման: Հուսով ենք, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կառուցողական դեր կխաղա Չինաստանի եւ Եվրասիական միության միջեւ ազատ առեւտրի պայմանավորվածությունը խթանելու գործում:

Երրորդՙ անհրաժեշտ է համախմբել արդեն իսկ գոյություն ունեցող հիմքերը եւ օգտագործել համագործակցության ներուժը: Ներկայումս Չինաստանը այնպիսի նախագծերի պայմանագրեր է կնքել, ինչպիսիք են մայրուղու կառուցում, էլեկտրահաղորդման եւ վերափոխման կայանների վերափոխում, ձուլման եւ այլ գործարանների, ներդրումային ձեռնարկությունների հիմնում (հանքային ջրերի կայան, հագուստի գործարան, կապի ձեռնարկություններ, ինչպիսիք են ZTE-ն եւ Huawei-ը): Երկու երկրների կառավարությունները պետք է համախմբեն համագործակցության առկա հիմքերը եւ ակտիվորեն աջակցեն քաղաքականության իրագործմանն ուղղված ծառայություններին: Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ երկու կողմերի հետագա համագործակցության համար, անհրաժեշտ է օպտիմալացնել գործարար միջավայրը, ուսումնասիրել երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների բացման, արտարժույթի կարգավորման, ֆինանսական եւ վարկային ապահովագրության համագործակցության հնարավորությունները, նպաստել կադրերի փոխանակմանը: Անհրաժեշտ է լիովին օգտագործել առկա ռեսուրսները` հետագա համագործակցության ներուժն օգտագործելու համար:

Հրավիրում ենք Հայաստանի բոլոր ոլորտների բարեկամներին սերտ շփում պահպանել Հայաստանում ՉԺՀ դեսպանատան ու անձամբ ինձ հետ եւ համատեղ նպաստել երկու երկրների համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համատեղ զարգացման նոր հայեցակարգի կառուցմանն ու տնտեսական բարձրորակ զարգացման իրականացմանը:

Նոր տարում մաղթում եմ հայ բարեկամներիս առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ