RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հունվար 21-ին Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով հայրապետական նվիրակ, առաջնորդի պաշտոնը զիջելով, դարձյալ հայրապետական տնօրինմամբ, Վրթանես եպս. Աբրահամյանին, որ մինչ այդ ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդն էր: Վերջինի փոխարեն նույն պաշտոնն ստանձնել է Ենովք քահանա Եսայանը:

Կարծում ենքՙ կարեւոր նշանակումներ են բոլորը, հատկապեսՙ ամենքի կողմից հարգված, արցախահայության անմնացորդ սերը վայելող եկեղեցականի հայրապետական պատվիրակ նշանակումը: Այդ հանգամանքով Սրբազանը կարող է տարբեր մայրաքաղաքներում ներկայացնել ոչ միայն Մայր աթոռը, այլեւՙ արցախահայությանը, նրա հրատապ խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ