Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԸ

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետվերադարձը ձախողելը մոռացության տալու նպատակով Նիկոլ Փաշինյանին սպասարկող պետական քարոզչամեքենան գովերգում է հունվարի 11-ին Մոսկվայում նրա ստորագրած «ճանապարհների ապաշրջափակման» հայտարարությունր, ջանալով ապացուցել անապացուցելինՙ ներկայացնել այն որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ: Իրականությունը սակայն միանգամայն այլ է:

Առաջին հերթին, երկաթուղային հաղորդակցության վերակագնումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ոչ թե Հայաստանի, այլ նրանց վաղեմի երազանքն է: Հետեւաբար, դա ներկայացնել որպես մեզ համար դրական քայլ, ուղղակի անհեթեթություն է: Մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ իրականացվում է Վերին Լարսի ճանապարհովՙ ավտոբեռնափոխադրումներով: Չկան այն մեծ ծավալները, որոնք հավելյալ տրանսպորտային ուղիներ պահանջեն: Ընդհանրապես, մեր տնտեսավարողների ցանկությունը մշտապես եղել է վրաց-աբխազական երկաթուղու գործարկումը, այլ ոչ թե ադրբեջանականը: Ավելորդ է ասել, որ ադրբեջանական տարածքով անցնող մեր բեռների անվտանգության համար որեւէ երաշխիք չի կարող լինել: Որպես ուղեւոր անցնել այդ ճանապարհով ընդհանրապես ինքնասպանության նման մի բան է:

Հաջորդը Սյունիքին սպառնացող վտանգն է: Եթե Արարատի մարզից Մեղրի եւ հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրենք, շրջանցելով Սյունիքի ճանապարհները, ապա դա բացասաբար կազդի Սյունիքի տնտեսական ակտիվության վրա եւ մեզ կախվածության մեջ կգցի ադրբեջանական երկաթուղուց: Եթե նկատի ունենանք, որ Սյունիքում մեր ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին հանձնած տարածքով, կստացվի, որ Հայաստանի ներսով փոխադրումները մղում ենք դեպի Ադրբեջանի տարածքով փոխադրումների: Սա նշանակում է Սյունիքը թուլացնել եւ ընդհանրապեսՙ աքցանի մեջ մեզ առնելՙ հարմար առիթին սեղմելու համար:

Վտանգվում են նաեւ Իրանի հետ մեր տնտեսական կապերը: Իրանի բեռնափոխադրողներին նույնպես առաջարկվելու է շրջանցել Հայաստանը եւ Նախիջեւանի տարածքով անցնող երկաթուղով կատարել բեռանփոխադրումները: Բացի դրանից, Նախիջեւանը, տվյալ դեպքումՙ Ջուլֆա կայարանը, դառնալու է տարանցիկ հանգուց, ինչը նշանակում է Նախիջեւանի տնտեսական ակտիվության խթանումՙ մեզ համար դրանից բխող բացասական հետեւանքներով: Արդեն այժմ քննարկվում է նաեւ Նախիջեւանից Հայաստան մտնող երկաթուղին շրջանցելու հեռանկարային տարբերակըՙ Նախիջեւանը Թուրքիային միացնող նեղ հատվածով երկաթուղու կառուցումը:

Եթե ասվածին հավելենք նաեւ, որ անհայտ է, թե մեր տարածքով բեռնափոխադրումներ անելու համար տարանցիկ վճար կտան, թե՞ ոչ, ապա կարելի է եզրակացնել, որ մեզ համար որեւէ տնտեսական օգուտի մասին խոսք լինել չի կարող:

Վերոնշյալը մեր տնտեսական անվտանգության սպառնալիքներն են, որոնց պետք է կարողանանք դիմագրավել: Ինչպե՞ս:

1. Ամենակարճ ժամկետներում կառուցել Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածներին փոխարինող նոր ճանապարհներ, որոնք հեռու կլինե հայ-ադրբեջանական սահմանից: Գաղտնիք չէ, որ տեղանքը լեռնային է եւ շատ բարդություններ կան, բայց ամեն գնով դա պետք է անել: Կամ ընդլայնել եւ բեռնափոխադրումների համար անցողիկ դարձնել գոյությոն ունեցող այլընտրանքանյինՙ Տաթեւից Կապան տանող ճանապարհը:

2. Անհապաղ վերսկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը դադարեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Հիշեցնենք, որ այս մայրուղին պետք է էապես կրճատեր Իրանից մինչեւ Սեւ ծով բեռնափոխադրումների ժամանակը, էժանացներ փոխադրման արժեքը, Հայաստանը դարձներ տարանցիկ երկիր, աշխուժացնելով հայ-իրանական հարաբերությունները եւ նպաստելով այդ ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը: Ընդ որում, այս ճանապարհի շինարարությունը պետք է վերսկսել առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածների կառուցմամբ:

3. Կյանքի կոչել հայ-իրանական ազատ տնտեսական գոտին Մեղրիում, որի մասին այս իշխանությունը մոռացել է: Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցումը հույժ անհրաժեշտ է թե՛ մեզ համար, թե՛ Իրանի: Այդպիսով, մենք ուղղակի հարաբերություններ ենք պահպանում եւ զարգացնումՙ առանց թուրք-ադրբեջանական տրանսպորտային եւ այլ կախվածության: Միաժամանակ, խթանվում է հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի ամբողջ շղթան եւ տնտեսական աշխուժություն ստեղծում անմիջապես Սյունիքում:

Վերոնշյալ քայլերը թույլ կտան դիմագրավելու թուրքադրբեջանական «ապաշրջափակում» կոչվող ծավալապաշտությանը, կամրապնդեն մեր տնտեսական, հետեւաբար եւ քաղաքական անկախությունը, դրական ազդեցություն կունենան Սյունիքի բնակչության համար, Իրանին հնարավորություն կտան օգտագործելու մեր, այլ ոչ թե թուրքադրբեջանական ճանապարհները եւ կնվազեցնեն Նախիջեւանով անցնող ճանապահների թողունակությունն ու մրցունակությունը: Սակայն միանշանակ է, որ պարտված, թշնամու առջեւ ստորացված իշխանության եւ նրա ղեկավարի առկայությամբ այդ քայլերն անհնար է լինելու իրականացնել:

Նախորդ գրառումը

ՀԱՏՏԵՃՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՎԵՊԵՐԸ ՄԵԿ ՀԱՏՈՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՉԴԱԴԱՐՈՂ ՍՊԱՍՈՒՄԻ ԱՄԻՍՆԵՐ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

ՉԴԱԴԱՐՈՂ ՍՊԱՍՈՒՄԻ ԱՄԻՍՆԵՐ

Լրահոս

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության, ոչ թե քաղաքականության հետ. «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար

17/06/2026

Հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի»...

Ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը. Հարութ Սասունյան

17/06/2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։ Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ...

Փրկարարները գտել են 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը

17/06/2026

Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018...

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրեն Սուրենյանց

17/06/2026

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։ Այս որոշումը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական