RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1197, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐԻՍ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Հ. Ծ.

Բելմոնտաբնակ գրող եւ ֆիլմարտադրիչ Շարիս Ծերունյանը վերջերս ավարտին է հասցրել հեռուստատեսային ինքնատիպ մի ծրագրի փորձնական դրվագը: «1+1=2» խորագրով ֆիլմը, որի առաջին ավարտուն մասն է ներկայացվել եւ ընդունվել «Lonely seal» կոչված ֆիլմի, սցենարի եւ երաժշտության միջազգային փառատոնի կողմից, պատմում է Մարիել Մորինի մասին, մի կնոջ, որ թերզարգացած, ընդհանրապես սովորելու անընդունակ լինելովՙ 1960-ական թվականներին զբաղեցրել էր կրթության հատուկ խորհրդատուի պաշտոնը: Նկարահանումները կատարվել են Մասաչուսեթսում, ու թեեւ ժամանակի առումով հետուառաջ դրվագներ կան, ֆիլմը հիմնականում ներկա ժամանակում ներկայացնում է, թե ինչպես են Մարիելի ամուսիննն ու դուստրը գիրք գրում նրա կյանքի եւ գործունեության մասին, անդրադառնալով ընտանիք կազմելու, ծնող դառնալու թեմաներին: Ըստ սոցցանցերում հայտնված Ծերունյանի գրության, ֆիլմը եզակի է, որովհետեւ վեր է հանում սոցիալական խնդիրներ, որոնք կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Ֆիլմը էկրանային տարբերակն է 2014-ին նույն հեղինակի բեմադրության, որը լավ էր ընդունվել թատերասերների կողմից: Ներկայիս դերասանական կազմն ու նկարահանողները հովանավորներ են որոնում, որպեսզի կարողանան ֆիլմի մնացած 7 դրվագները եւս հաջողությամբ ավարտել:

Հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում այցելել Amazon տեսաժապավենների պրեմիում բաժինը: Տեղեկությունըՙ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ