RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԽԼԱՎԱՆ ԱՐՑԱԽԻՑ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատերազմական ժամանակահատվածի ընթացքում շփումն արցախցիների հետ է՛լ ավելի սերտացավ, նոր ծանոթություններ, երկրի ընդհանուր իրավիճակի մասին երկու տարբեր տեսակի կարծիքների բախում եւ, իհարկե, ապագայի նկատմամբ հավատ, որն արցախցի Աքսաննա Աղաջանյանը պահում էր իր մտքում եւ աղոթում սահմանին կանգնած եղբայրների համար:

Պատերազմական օրերին, երբ ծանոթացա Աքսաննայի հետ, ինչպես բոլորըՙ նա էլ տխուր էր, քանի որ հեշտ չէր տանից հեռու ապրելը եւ սահմանին հարազատներ ունենալը. եղբորՙ ամեն զանգից հետո, փոքր ժպիտ էր նկատվում աղջկա դեմքին:

Աքսաննան, իր մայրը եւ Արզական գյուղի մի քանի կանայք, պատերազմական թեժ ժամանակում հավաքվել էին մեկ նպատակի շուրջ եւ կարում էին անձրեւապաշտպան հագուստ զինվորների համար: Քանի որ Աքսաննան երիտասարդ էր, գրեթե իմ հասակակիցը, միանգամից շտապեցի ծանոթանալ իր հետ: Առաջին երկու նախադասության փոխանակումից իրար չհասկացանք, քանի որ աղջիկը խոսում էր Արցախի բարբառով, սակայն շուտով, երբ ամեն բան հարթվեց եւ հասկացանք միմյանց, դարձանք մտերիմ ընկերուհիներ:

Հիշում եմ, պատերազմական օրերին փոքր ինչ ջերմում էի, Աքսաննանՙ իմանալով, որ հիվանդ եմ, Արցախի նուռ բերեց ինձ եւ ասաց, որ ուտելուց հետո արագ ոտքի կկանգնեմ: Հայրն էր մի քանի հատ նուռ բերել այդ օրերին Արցախից:

Շուտով, երբ ամեն բան հանդարտվեց, Աքսաննան վերադարձավ Ստեփանակերտ, բայց չէր մոռացել, որ մեր խոսակցություններից մեկում իրեն ասել եմ, որ շատ եմ սիրում մեղրով փախլավա:

Զանգահարեց եւ ասաց, որ փախլավան Արցախից դեպի Արզական ճանապարհին է եւ շուտով կարող եմ ստանալ եւ համտեսել:

Երբ արդեն ստացա փախլավան, անչափ հետաքրքրական էր տուփի բացման ընթացքը. տուփի վրա Աքսաննան գրել էր... «Շտեղ ինիք, լավ ինիք, մի բուռ սեր Արցախից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ