RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 458, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՆԱՅԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ներկայումս շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին, մասնավորապես` գազի հնարավոր թանկացման, ատոմակայանի աշխատանքի երկարաժամկետ` մոտ 140 օր դադարեցման պատճառների եւ այլնի մասին: 2021 թ. նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի մոտ 330 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Սակայն հայտնի պատճառներով այն պետք է արտադրվի ՋԷԿ-երի հաշվին: Հետեւաբար անհրաժեշտ է հաղթահարել որոշակի դժվարություններ:

Այժմ ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք անտարակույս կօգնեն մեզ որոշ չափով մեղմացել էներգետիկ վիճակը:

Կենցաղում էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու եւ դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ չպետք է բաց վիճակում մնան եւ հերմետիկ փակված լինեն:

Ջրի ծորակը փակ եւ սարքին վիճակում լինելու դեպքում եւս էներգիայի խնայողություն կունենանք: Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից եւ այլն: Կարեւոր նշանակություն ունի նաեւ ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում եւ հասարակական այլ վայրերում էլեկտրական լուսավորության կարիքը կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:

Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք ԼԵԴ խնայողական լամպերով փոխարինելու դեպքում կունենանք զգալի խնայողություն:

Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը կարեւոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչեւ քսան տոկոսը: Անհրաժեշտ է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ: Առաջարկում եմ դիտարկել հնարավորությունը եւ ուսումնական հաստատություններում մտցնել նոր առարկաՙ «Էներգախնայողության հիմունքներ»:

Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար ճիշտ կլիներ ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ, եթե մեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մոտ 80 հազար կՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ստանալու համար անհրաժեշտ է ջերմային էլեկտրակայանում այրել մոտ 30 տոննա վառելիք, որը, հետեւաբար, շրջակա միջավայր կնետի այրման հետեւանքով առաջացած ծծմբի եւ ազոտի օքսիդներ եւ թունավոր այլ նյութեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ