Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է, ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 7,5 ՏՈԿՈՍ

05/02/2021
- 05 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Վերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2020» զեկույցը, որտեղ ամփոփվել էին 2019-ին անցկացված աղքատության ոսւումնասիրության արդյունքները: Դրանք փաստում են, որ Հայաստանում աղքատությունն աճել է: Միաժամանակ, վիճկոմը առաջարկում է չհամեմատել այդ ցուցանիշը նախորդ տարիների հետ, քանի որ «մեթոդաբանությունը փոխվել է»: Ուշագրավ է, որ մեթոդաբանական փոփոխություն վերջին անգամ տեղի է ունեցել 10 տարի առաջ, որը տեղիք է տալիս ենթադրելու, թե որն է նման փոփոխություն անելու իրական նպատակը: Այս մասին մի փոքր հետո, իսկ այժմ ներկայացնենք աղքատության ցուցանիշները:

Աղքատ է Հայաստանի բնակչության 26,4 տոկոսը

Ինչպես արդեն նշեցինք, զեկույցում ներկայացված են «թավշյա» իշխանափոխությունից մեկ տարի անցՙ 2019 թ.-ի աղքատության ցուցանիշները: Ըստ այդմ, աղքատությունը կազմել է բնակչության 26,4 տոկոսը: Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել այս ցուցանիշը նախորդ երկու տարիների համեմատ:

2017 թ.-ին աղքատությունը նախորդ տարվա 29,4 տոկոսի համեմատ նվազել էր 3,7 տոկոսով եւ կազմել 25,7 տոկոս: 2018 թ.-ին աղքատությունը նվազել էր եւս 2,2 տոկոսով եւ կազմել 23,5 տոկոս: Հիշեցնենք, որ 2017 թ.-ը եւ 2018 թ.-ի առաջին ամիսները աչքի էին ընկել բարձր տնտեսական աճով, որի շնորհիվ էլ երկու տարվա ընթացքում միասին վերցրած, 2018 թ.-ին աղքատությունը Հայաստանում նվազել էր 5,9 տոկոսով եւ 29,4 տոկոսից հասել 23,5 տոկոսի: Սակայն, Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարումՙ 2019 թ.-ին աղքատությունը կրկին աճել էՙ 3,1 տոկոսով : Այսինքն, աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել եւ գտնվում ենք 2017 թ.-ից առաջ եղած վիճակում: Այժմ վերադառնանք նոր մեթոդաբանությանը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, վերջին ուսումնասիրությունը տարբերվում է նախորդ 10 տարվա ընթացքում անցկացվածներից երեք կետերովՙ վերանայվել է հարցաթերթիկը, տվյալների հավաքման համար սկսել են օգտագործել պլանշետ եւ փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը: Առաջին երկու կետերի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, դրանք ուղղակի զավեշտալի են: Երրորդ կետով սահմանվել է, որ աղքատ են համարվում այն անձիք, որոնց սպառումը փաստացի հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից ցածր է: Այսինքն, վերահաշվարկվել է աղքատության գիծն ըստ պարենային զամբյուղի, որի արդյունքում էլ աղքատության ցուցանիշը բարձրացել է:

Իրոք, եթե բարձրացնում ես աղքատության գիծը, ապա ավելանում է աղքատ համարվողների թիվը: Սակայն, այս դեպքում աղքատության աճը շատ ավելի կտրուկ պետք է լիներ, հաշվի առնելով դեռ անցյալ տարի տեղի ունեցող տնտեսական եւ քաղաքական գործընթացներն ու դրանց հետեւանքները: Դա թույլ չտալու համար էլ նախաձեռնվել է մեթոդաբանական փոփոխությունը, որպեսզի ավելի հեշտ լինի «սրբագրումներ» անել եւ ցույց տալ անհամեմատ ավելի մեղմացված ցուցանիշ: Այդուհանդերձ, 2020-ի աղքատության ցուցանիշը, որ պետք է հրապարակվի այս տարվա վերջին, անհամեմատ ավելի մեծ է լինելու, եւ ոչ մի մեթոդաբանություն այլեւս «օգնության» հասնել չի կարող: Բանն այն է, որ անցած տարի լուրջ տնտեսական անկում ենք ունեցել :

Խորացող տնտեսական անկման իրական պատճառը

Այսպիսով, Հայաստանում տնտեսական անկումը 2020 թ.-ին կազմել է 7,5 տոկոս: Այն դեպքում, երբ կառավարությունը կանխատեսում էր նախ 2 տոկոս, ապաՙ 4,5 տոկոս տնտեսական անկում: Սակայն անկախ փորձագետները միաբերան պնդում էին, որ տնտեսական անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու եւ կարծիք հայտնում, որ անգամ 7,5 տոկոսն իրական անկման չափը չէ:

Ներկայացնելով միայն 2020-ի դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, նշենք, որ տնտեսական անկումը անցյալ տարվա վերջին ամսին նախորդող տարվա վերջին ամսվա համեմատ կազմել է 8,8 տոկոս: Այսինքն, անկման տեմպը ավելանում է: Տնտեսության բոլոր ճյուղերն առանձին-առանձին վերցրած դեկտեմբեր ամսին նույնպես անկում են ունեցել:

Ինչ մնում է 2020-ի տարեկան ցուցանիշներին, ապա արդյունաբերությունում 2019 -ի համեմատ անկումը կազմել է 0,9 տոկոս, շինարարությունումՙ 9,5 տոկոս, առեւտրումՙ 14 տոկոս, ծառայություններումՙ 14,7 տոկոս, եւ միայն գյուղատնտեսությունում արձանագրվել է 1,4 տոկոս աճ: Հիշեցնենք, որ վիճակագրական ցուցանիշներից ամենավիճելին լինում են հենց գյուղատնտեսության ցուցանիշները, որոնք օգտագործվում են բոլոր իշխանությունների կողմից:

Արտաքին առեւտրում պատկերը հետեւյալն էՙ արտահանումը նվազել է 4,9 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 544 մլն դոլար, ներմուծումըՙ 17,7 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 559 մլն դոլար: Ինչ մնում է աշխատավարձերին, ապա այստեղ աճը կազմել է 3,9 տոկոս: Միայն պետական համակարգում արձանագրվել է 5,3 տոկոս աճ, ինչը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներիՙ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ եւ մյուսների աշխատավարձերի եւ պարգեւավճարների աճն են արտացոլում: Դրանք, փաստորեն, կորոնավիրուսի կամ պատերազմի պատճառով չեն նվազում եւ անգամ անփոփոխ չեն մնում, այլ միայն աճում են: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ դա իր որոշումն է: Ավելին, 2021-ի պետական բյուջեում պարգեւատրումների համար հատկացված գումարը նախատեսված է ավելացնել 18 մլրդ դրամով :

Այսպիսով, անցած տարվա տնտեսական անկումը աննախադեպ է եղել վերջին 10 տարիների ընթացքում: Անցած 25 տարիներին էլ անկում ունեցել ենք միայն մեկ անգամՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարումՙ 2009-ին: Ակնհայտ է, որ այս տնտեսական անկման պատճառները, բացի կորոնավիրուսից եւ պատերազմից, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարման հետեւանքներն են: Նա եւ նրա շուրջ գտնվող մարդկանց մեծ մասը չունեն կառավարման ունակություններ եւ իրենց քայլերով շարունակում են ոչնչացնել գործարար միջավայրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՐՔԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ. 27.09.2020-28.01.2021ԹԹ.

Հաջորդ գրառումը

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում. գրել է Նիկոլ...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է. Ռոբերտ Ամստերդամ

01/10/2025

Գյոքթաշը երդվյալ հակահայ է, որին Բելգիայի խորհրդարանից հեռացրել են Հայոց ցեղասպանությունը հերքելու համար. Վարուժան Գեղամյան

01/10/2025

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը մերժվել է. նրան կտեղափոխեն բանտ

01/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական