RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1422, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ «ԴԵՐ ՇՏԱՆԴԱՐԴ»-Ը ՈՒՐՎԱԳԾՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավստրիական «Դեր Շտանդարդ» թերթում Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Էլքան Նուրիեւը փետրվարի 15-ին անդրադարձել է Հայաստանի քաղաքական ճգնաժամին, ներկայացրել վարչապետ Փաշինյանի քաղաքական ծանր կացությունը: Համառոտենքՙ վարչապետի թիմին չի հաջողվել մի շարք արդի մարտահրավերներ հաղթահարել, ինչն ուղղակիորեն հանգեցրել է իշխանական կոնֆլիկտի եւ ինստիտուցիոնալ ճգնաժամի: «Թավշյա հեղափոխության» բարեփոխումներից ակնկալիքներ ունեին ինչպես երկրում, այնպես էլ ԵՄ-ում, իսկ այժմ Ղարաբաղի տանուլ տված պատերազմը, անկայուն արտաքին քաղաքականությունը, անցյալ տարվանից նկատելի դարձածՙ իշխանությունը պահպանելու չափազանցված մտասեւեռումը, հանրության մեջ նվազեցրին Փաշինյանի հանդեպ վստահությունը: «Դեր Շտանդարդը» գծում է Փաշինյանի «ավտորիտար դեմքը», որ գահընկեց լինելու վախից, իր դեմ ելած խաղաղ ցուցարարների հանդեպ ուժային ծանր մեթոդներ է կիրառում: Լավ կլինի իշխանական թիմում կարդան հենց նման հոդվածները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ